Ամին Համիդ ալ-Հուվեյդի
Ամին Համիդ ալ-Հուվեյդի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1921 |
Ծննդավայր | Q12196054?, Markaz Quwaysinā, Մինուֆիա, Եգիպտոս |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2009 (88 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ |
Մասնագիտություն | դիվանագետ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Պաշտպանության նախարար |
Կուսակցություն | Արաբական Սոցիալիստական Միություն |
Ամին Համիդ ալ-Հուվեյդի (արաբ․՝ وزارة الحربية, սեպտեմբերի 22, 1921, Q12196054?, Markaz Quwaysinā, Մինուֆիա, Եգիպտոս - հոկտեմբերի 31, 2009, Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործիչ, Եգիպտոսի ռազմական նախարար (1967-1968 թվականներ)։ Եգիպտոսի ռազմական հետախուզման միության պետ (1967—1970 թվականներ), քաղաքական գործիչ։
Կենսագրություն
1940 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան։
1951 թվականից դարձել է ռազմական գիտության մագիստրոս։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ի բանակի հրամանատարա-շտաբային քոլեջում, Լիվենվորտի ամրոցում (Կանզաս)։
Ուսումն ավարտելուց հետո ալ-Հուվեյդին դասախոս է աշխատել Ռազմական ակադեմիայում։ Ավելի ուշ դարձել է Ռազմական-շտաբային քոլեջի պրոֆեսոր։ Իր ձեռքն է վերցրել Եգիպտոսի զինված ուժերի ռազմական գործողությունների հրամանատարությունը։ Կազմակերպել է Պորտ Սաիդի և Կահիրեյի պաշտպանությունը 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ժամանակ։ Եղել է հետախուզական ծառայության պետի տեղակալը։
Եղել է Եգիպտոսի ազատ սպաների գործողության անդամ։
Եղել է նախագահ Գամալ Աբդել Նասերի խորհրդատուն։
Գամալ Աբդել Նասերի հետ զբաղվել է դիվանագիտական և պետական պարտականություններով։ Եղել է Եգիպտոսի, Մարոկկոյի և Իրաքի դեսպանը, ազգային կառավարման նախարար և կաբինետի հարցերի պետական նախարար։
Գամալ Աբդել Նասերին հանձնարարում է նրան վերլուծել Իսրայելի դեմ ուղղված Վեցօրյա պատերազմում պարտության արդյունքը և պատճառը, որի արդյունքում ձերբակալվել են Սալահ Նասրը և Աբդել Հակիմ Ամերը, ինչպես նաև` վերակազմել բարոյալքված երկրի զինված ուժերը։
1967-1968 թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի ռազմական նախարարի պաշտոնը։
Եղել է Եգիպտոսի գլխավոր հետազոտական ծառայության պետ։ Պանարաբիստ է և ազգայնական։
Իր գլխավորությամբ Եգիպտոսի գլխավոր հետազոտական ծառայությունը Մոսադի 53 գործակալ է հայտնաբերել։
Նասերի մոտ ազգականը, որը հանդես է գալիս քաղաքական գործիչ Անվար Սադաթի դեմ 1971 թվականին, ձերբակալվել է մյուս 91 սպաների հետ` պետական դավաճանության մեջ մեղադրելով, կանգնել է Հեղափոխական տրիբունալի առաջ և դատապարտվել է 10 տարվա տնային կալանքի։
Արաբերեն և անգլերեն ավելի քան 50 գրքի, մամուլում և մասնագիտական ամսագրերում հայտնված հարյուրից ավելի քաղաքական մեկնաբանությունների հեղինակ է։
Ընտրված ստեղծագործություններ
- How Zionist Leaders Think,
- Lost Opportunities,
- 50 Years of Storms
- Telling What I saw
- The 1967 War: The Secrets and Mysteries
Արտաքին հղումներ
- Կենսագրություն(չաշխատող հղում)(անգլ.)
- Կենսագրություն(անգլ.)