Ամուսնալուծվածը
Ամուսնալուծվածը անգլ.՝ The Divorcee | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2], գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ կատակերգություն |
Հիմք | Ex-Wife? |
Թվական | 1930 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Լեոնարդ[1][2] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Լեոնարդ և Իրվինգ Թալբերգ |
Սցենարի հեղինակ | Ջոն Միհան, Նիկ Գրինդ և Զելդա Սիրս |
Դերակատարներ | Նորմա Շիրեր[3][2], Չեսթեր Մորիս[3], Կոնրադ Նայջել[3], Ռոբերտ Մոնտգոմերի[3], Ֆլորենս Էլդրիջ[3], Ջորջ Իրվինգ[3], Կարլ Սթոքդեյլ[3], Մերի Դորան[3], Ռոբերտ Էլիոթ[3] և Թայլեր Բրուք[3] |
Օպերատոր | Նորբերտ Բրոդին |
Երաժշտություն | Ջեք Ելեն |
Մոնտաժ | Հյու Ուին |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 110 րոպե |
The Divorcee Վիքիպահեստում |
«Ամուսնալուծվածը» (անգլ.՝ The Divorcee), ամերիկյան սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոբերտ Լեոնարդի դրաման, որը թողարկվել է 1930 թվականին։ Գրող Ուրսուլա Պերրոտի «Նախկին կինը» վեպի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Չեստեր Մորիսը և Նորմա Շիրերը։ Վերջինս այդ դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի[4], իսկ ֆիլմը ներկայացվել է նույն մրցանակի որպես լավագույն ֆիլմ[5]։
Սյուժե
Թեդը (Չեստեր Մորրիսը), Ջերրին (Նորմա Շիրեր), Պոլը (Կոնրադ Նայջել) և Դորոթին (Ջուդիթ Վուդ) Նյու Յորքում ապրող սովորական ընկերախումբ են։ Ջերիի՝ Թեդի հետ ամուսնանալու որոշումը ճնշում է Պոլին, որովհետև նա վաղուց սիրահարված է աղջկան։ Նա հարբում է ու մեքենա վարելիս շրջում է այն, Դորոթին վնասվածք է ստանում, ինչից հետո խղճահարությունից ու պատասխանատվության վախից ամուսնանում է նրա հետ։
Անցնում է երեք տարի։ Ջերին իմանում է, որ Թեդը հարաբերություններ ունի այլ կնոջ հետ և ասում է նրան այդ մասին։ Երիտասարդը հայտարարում է, որ այդ ամենը լուրջ չէ, և ինքը սիրում է միայն իր կնոջը։ Աղջիկը չի հավատում նրան ու որոշում է վրեժ լուծել՝ այնպես անելով, որ իրեն սիրահարվի Թեդի լավագույն ընկերը՝ Դոնը (Ռոբերտ Մոնտգոմերի)։ Ի հավելումն դրա, Ջերին ամուսնալուծության դիմում է ներկայացնում և հեռանում է ամուսնուց։
Վշտից Թեդը դառնում է ալկոհոլամոլ, իսկ Ջերին հասկանում է, որ դեռ սիրում է Պոլին։ Սակայն Դորոթին Ջերիին խնդրում է հրաժարվել Պոլից։ Ջերին բարդ զգացմունքներ է տածում և հանկարծ գիտակցում է, որ դեռ սիրում է Թեդին և վերադառնում է նրա մոտ։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Չեստեր Մորիս | Թեդ Մարտին |
Նորմա Շիրեր | Ջերի Մարտին |
Կոնրադ Նայջել | Պոլ |
Ջուդիթ Վուդ | Դորոթի |
Ռոբերտ Մոնտգոմերի | Դոն |
Ֆլորենս Էլդրիջ | Հելեն Բոլդուին |
Հելեն Միլարդ | Մերի |
Ռոբերտ Էլիոթ | Բիլ Բոլդուին |
Մորի Դորան | Ջանիս Մարադիտ |
Թայլեր Բրուք | Հենք |
Զելդա Սիրս | Հաննա |
Հետաքրքիր փաստեր
- Ջերի Մարտինի դերի համար սկզբում հաստատվել է Ջոան Քրոուֆորդը[6], որը, ըստ տեղեկությունների, մինչև կյանքի վերջը չի կարողացել ներել Նորմա Շիրերի նրա համար, որ նա զբաղեցրել է իր տեղը[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0020827/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film734852.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 http://www.imdb.com/title/tt0020827/fullcredits
- ↑ Thise, Mark (2008). Hollywood Winners & Losers A to Z. Hal Leonard Corporation. էջ 197. ISBN 0-879-10351-5.
- ↑ «The 3rd Academy Awards (1930) Nominees and Winners» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ Fleming, E. J. (2008). Paul Bern: The Life and Famous Death of the MGM Director and Husband of Harlow. McFarland. էջ 146. ISBN 0-786-43963-7.
- ↑ «Cast-aphrocies» (անգլերեն). Joan Crawford. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
- Ամուսնալուծվածը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսնալուծվածը» հոդվածին։ |
|