Այլմոլորակային (ֆիլմ)

Այլմոլորակային
անգլ.՝ E.T. the Extra-Terrestrial
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[2][3][4][…], դրամա, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թեմաայլմոլորակային կյանք[5], հայրենիք[6], homesickness?[6], Էմպաթիա[6], շփում[6], ընկերություն[6], թռուցիկ հարաբերություններ[6], քույր-եղբայրների հարաբերություններ[5], ընտանիք[5] և թռչող ափսե
Թվականհունիսի 11, 1982[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[3][8][4][…]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ, Քեթլին Քենեդի և Մելիսա Մաթիսոն
Սցենարի հեղինակՄելիսա Մաթիսոն
ԴերակատարներDee Wallace?[9][4][10][…], Փիթեր Քոյոթ[2][8][9][…], Հենրի Ջեքսոն Թոմաս[2][8][9][…], Դրյու Բերիմոր[2][8][9][…], Erika Eleniak?[2][9][11][…], Քրիստոֆեր Թոմաս Հաուել[9][12], Sean Frye?[9][11][12], K. C. Martel?, Tamara De Treaux?, Robert MacNaughton?[9][11][12], Milt Kogan?, Robert Barton?, Էնն Լոքհարթ, James Kahn? և Debra Winger?
ՕպերատորԱլեն Դավիո[13]
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՔարոլ Լիթլթոն
Պատմվածքի վայրSan Fernando Valley?
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունAmblin Entertainment և Universal Studios[8]
Տևողություն115 րոպե
Բյուջե10 500 000 $[14]
Շահույթ792 910 554 $[15] և 435 110 554 $[16]
 E.T. the Extra-Terrestrial Վիքիպահեստում

Այլմոլորակային (անգլ.՝ E.T. the Extra-Terrestrial կամ պարզապես՝ անգլ.՝ E.T.), 1982 թվականի ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որի պրոդյուսերն ու ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է, իսկ սցենարի հեղինակը՝ Մելիսա Մաթիսոնը։ Այն պատմություն է Էլիոտի մասին, որը Երկրի վրա մնացած այլմոլորակայինի (E.T.-ի) հետ ընկերացած տղա է։ Իր ընկերների և ընտանիքի հետ Էլիոտը պետք է օգնի Այլմոլորակայինին գտնել տուն գնալու եղանակ։ Ֆիլմում խաղում են Դի Ուոլեսը, Հենրի Թոմասը, Փիթեր Քոյոթը, Ռոբերթ ՄաքՀաթոնը և Դրյու Բերիմորը։

Ֆիլմի կոնցեպտը հիմված է երևակայական ընկերոջ վրա, որը Սպիլբերգը ստեղծել էր իր ծնողների բաժանությունից հետո։ 1980 թվականին Սպիլբերգը հանդիպել է Մաթիսոնին և, հիմնվելով չիրականացած «Գիշերային երկինք» (անգլ.՝ Night Skies) նախագծի վրա, մշակել է նոր պատմություն։ Երկու ամսից էլ քիչ ժամանակում Մաթիսոնը գրում է սցենարի առաջին տարբերակը՝ «Այլմոլորակայինը և ես» (անգլ.՝ E.T. and Me) անվամբ, որը հետագայում երկու անգամ վերագրվել է։ Columbia Pictures-ը մերժել է նախագիծը՝ կասկածելով, որ այն կոմերցիոն հաջողություն կունենա։ Universal Studios-ն ի վերջո գնել է սցենարը 1 միլիոն դոլարով։ Նկարահանումները տեղի են ունեցել 1981 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում և արժեցել են 10.5 միլիոն դոլար[17][18]։ Ի տարբերություն մյուս ֆիլմերի, Այլմոլորակայինը նկարահանվել է խառը ժամանակագրական հերթականությամբ, որպեսզի երիտասարդ դերասանների էմոցիոնալ խաղը ավելի համոզիչ լինի։ Ֆիլմի անիմատրոնիկան նախագծել է Կառլո Ռամբալդին։

Այլմոլորակայինի պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի մայիսի 26-ին՝ որպես Կաննի կինոփառատոնի փակող ֆիլմ։ ԱՄՆ-ում թողարկվել է 1982 թվականի հունիսի 11-ին։ Ֆիլմը մեծ ֆինանսական հաջողություններ է ունեցել՝ գրազանցելով «Աստղային պատերազմներին» որպես բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմ։ Ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում առաջինն է մնացել տասնմեկ տարի, երբ Սպիլբերգի մեկ այլ ֆիլմ՝ «Յուրայի դարաշրջանի այգին» գրազանցեց «Այլմոլորակայինին» 1993 թվականին։ Կինոքննադատները բարձր են գնահատել ֆիլմը՝ այն համարելով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։ Օսկարի 55-րդ մրցանակաբաշխությանը շահել է «Օսկար լավագույն երաժշտության համար», «Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար», «Օսկար լավագույն ձայնադրման համար» և «Օսկար ձայնի լավագույն մոնտաժի համար» անվանակարգերում։ Բացի դա, նոմինացվել է «Օսկար լավագույն ֆիլմի համար» և «Օսկար լավագույն ռեժիսորի համար» անվանակարգերում։ Այն նաև շահել է հինգ Սատուրն և երկու Ոսկե գլոբուս։ Ֆիլմը վերաթողարկվել է 1985 և 2002 թվականներին՝ փոփոխված կադրերով, վիզուալ էֆֆեկտներով և հավելյալ տեսարաններով։ 2002 թվականի օգոստոսի 12-ին վերաթողարկվել է IMAX-ով։ 1994 թվականին ավելացվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Ֆիլմերի ազգային գրանցամատյանում։

Ծանոթագրություններ