Այսելմիեր լիճ
Այսելմիեր լիճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | արհեստական լիճ և Natura 2000 site? |
Երկիր | ![]() |
Երկարություն | 53 կմ |
Լայնություն | 32 կմ |
ԲԾՄ | −0,3 մետր |
Խորություն | 9,5 մետր |
Մակերես | 1100 կմ² |
Մասն է | IJsselmeergebied? |
Ավազանի երկիր | ![]() |
Լիճ հոսող գետ | IJssel? և Vecht? |
Ձևավորում | 1932 |
Անվանված է | IJssel? |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Map_of_IJsselmeer.png/220px-Map_of_IJsselmeer.png)
Այսելմիեր[1] (հոլ.՝ IJsselmeer [ˌɛi̯səlˈmeːr]), քաղցրահամ արհեստական լիճ կենտրոնական Նիդեռլանդներում՝ նախկին Զյոյդեր Զե ծովածոցի տեղում[2][3]։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆրիզլանդ, հարավում և արևելքում՝ Ֆլևոլանդ, արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզերին (պրովինցիա)։ Հյուսիսում Հյուսիսային ծովից բաժանված է 32 կիլոմետր երկարությամբ ձգվող, մոտ 60 մետր հաստությամբ պատնեշով։ Լճի ընդհանուր մակերեսը մոտ 1100 կմ² է, միջին խորությունը՝ 5-6 մետր։ Անվանումը ստացել է Այսել գետից, որը նրա մեջ է թափվում Կետելմեր ոչ մեծ լիճը կտրելով։ Այսելմիերը Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է։
Ստեղծման պատմություն
Այսելմիերը ստեղծվել է 1932 թվականին Նիդեռլանդների մելիորացիայի համապարփակ պլանի (Զյոյդեր Զեի նախագիծ)[4] արդյունքում՝ նախագծված Կորնելիս Լելիի գլխավորած ինժիներների խմբի կողմից[5]։ Համաձայն այդ պլանի Զյոյդեր Զե ծովածոցը արհեստական ամբարտակով առանձնացվել է Հյուսիսային ծովից։ Ամբարտակը ստացել է Աֆսլյոիտդեիկ անունը։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհում գոյություն ունեցող ամենաերկար ծովային պատնեշը (մինչ Հարավային Կորեայում Սեմանգում պատնեշի կառուցումը՝ ավելի քան 33 կմ երկարությամբ)։ Ծովածոցի մի մասը ցամաքեցվել է և դարձել Ֆլևոլանդ մարզը (պրովինցիա), իսկ մյուս մասը դարձել է Այսելմիեր լիճը։ 1975 թվականին Այսելմիեր լիճը բաժանվել է երկու մասի։ Արևմտյան փոքր հատվածը առանձնացվել է Խաուտրիբեիկ ամբարտակով և դարձել առանձին Մարկերմեր լիճը։
Այժմ մասամբ ցամաքեցված Զյոյդեր Զե ծովածոցը նույնպես հնագույնը չէ․ այն առաջացել է Ալմերե լճի տեղում, իսկ այն իր հերթին՝ Ֆլեվոնական ծովի տեղում, որը գոյություն է ունեցել առնվազն Հռոմեական կայսրության Վաղ միջնադարի ժամանակաշրջաններում։
Ժամանակակից վիճակ
Լիճը ծառայում է որպես քաղցրահամ ջրի կարևոր պահուստ և օգտագործվում է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային նպատակներով։ Այն լայնորեն օգտագործվում է ռեկրացիոն նպատակներով, լճում նավարկում են զբոսաշրջային նավեր, ափերին զարգացած է զբոսաշրջությունը։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.britannica.com/place/IJsselmeer
- ↑ https://books.google.com.ua/books?id=6IkjBQAAQBAJ&pg=PA259&dq=%D0%97%D1%91%D0%B9%D0%B4%D0%B5%D1%80%D0%B7%D0%B5&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiL2PCfutLYAhUKZVAKHawMCqYQ6AEIJzAA#v=onepage&q=%D0%97%D1%91%D0%B9%D0%B4%D0%B5%D1%80%D0%B7%D0%B5&f=false
- ↑ https://www.britannica.com/place/Zuiderzee
- ↑ http://www.historischecartografie.nl/nieuws/2007/05/afsluitdijk-bestaat-75-jaar/
- ↑ https://www.dwc.knaw.nl/biografie/pmknaw/?pagetype=authorDetail&aId=PE00001536