Ան Սե Յոն
Ան Սե Յոն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 안세영 |
Մասնագիտացում | բադմինթոնիստ և Olympic competitor |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 2002[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Գվանջու, Հարավային Կորեա[1][2] |
Հասակ՝ | 169 սանտիմետր[1] |
Քաշ | 50 կիլոգրամ |
Ան Սե Յոն (կորեերեն՝ 안세영,փետրվարի 5, 2002[1], Գվանջու, Հարավային Կորեա[1][2]), հարավկորեացի բադմինտոնիստ։ Հարավկորեացի առաջին բադմինտոնիստը, ով դարձել է աշխարհի չեմպիոն (2023 թվական)[3]։ Հաղթել է Ասիական խաղերի մենախաղում և թիմային մրցաշարերում (2023 թվական)[4]։ Կորեայի Հանրապետության ազգային հավաքականի կազմում Ուբեր Գավաթի հաղթող (2022 թվական)[5]։
Նա ծնվել է սպորտային ընտանիքում՝ նրա ծնողները բադմինտոն էին խաղում որպես հոբբի, հայրը բացի այդ բռնցքամարտիկ էր: Նա սկսել է հաճախել բադմինտոնի մարզումներին տարրական դպրոցում[6]։
15 տարեկանում դարձել է Կորեայի Հանրապետության ազգային հավաքականի անդամ։ Հավաքականի կազմում նա նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալը (2017 թվական)։ Հաջորդ տարի նա մասնակցեց Ուբեր Գավաթին և Ասիական խաղերին, որոնցից առաջինում նա նվաճեց թիմային բրոնզը[7]։
2019 թվականի Նոր Զելանդիայի Բաց առաջնությունում նա եզրափակչում հաղթեց 2012 թվականի օլիմպիական չեմպիոն Լի Սյուերուիին՝ այդպիսով նվաճելով իր առաջին համաշխարհային տիտղոսը[8]։
Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիայի 2019 թվականի ամենախոստումնալից խաղացողն է։ Ներառվել է Ֆորբս ամսագրի 2020 թվականի «30-ից 30» ցուցակում՝ «Ժամանց և սպորտ կատեգորիայում»[7][9]:
2021 թվականին նա մասնակցեց Օլիմպիական խաղերին, որոնք առաջինն էին նրա կարիերայում։ Անը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ապագա չեմպիոն Չեն Յուֆեյին[10]։
2023 թվականին նա հասել է առաջին հորիզոնականին համաշխարհային վարկանիշում[11][12]։
Մենախաղի ձեռքբերումներ
Տարեթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Մեդալ |
---|---|---|---|---|
2022 | Տոկիո, Ճապոնիա | ![]() |
19-21, 12-21 | ![]() |
2023 | Կոպենհագեն, Դանիա | ![]() |
21-12, 21-10 | ![]() |
Տարեթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Մեդալ |
---|---|---|---|---|
2023 | Հանչժոու, Չինաստան | ![]() |
21-18, 17-21, 21-8 | ![]() |
Տարեթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Մեդալ |
---|---|---|---|---|
2022 | Մունտինլուպա, Ֆիլիպիններ | ![]() |
21-10, 12-21, 16-21 | ![]() |
2023 | Դուբայ, ԱՄԷ | ![]() |
10-21, 14-21 | ![]() |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://bwf.tournamentsoftware.com/player-profile/F01113A4-2115-4611-8923-85E45C4A2193
- ↑ 2,0 2,1 2,2 https://olympics.com/en/paris-2024/athlete/se-young-an_1891498
- ↑ «An crushes Marin to become South Korea's first world champion». Reuters (անգլերեն). 2023-08-27. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «Asian Games 2023 badminton: An Se-young takes women's singles title after hosts win three golds in Hangzhou - full results». International Olympic Committee (անգլերեն). 2023-10-07. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «How An Se Young Powered Korea's Fightback». Badminton World Federation (անգլերեն). 2022-05-21. Արխիվացված օրիգինալից 2023-10-03-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «South Korean badminton star dreams of becoming world number one». France24 (անգլերեն). 2023-06-18. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ 7,0 7,1 «South Korea's upstart An Se-young: Young, fast, and dangerous». International Olympic Committee (անգլերեն). 2020-07-28. Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «How it all began for South Korea's Olympic badminton medal hope An Se-young». International Olympic Committee (անգլերեն). 2020-11-23. Արխիվացված օրիգինալից 2023-01-29-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «Se-young An». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «An Se-young exclusive: "If you think of it as pressure, it becomes pressure."». International Olympic Committee (անգլերեն). 2023-10-05. Արխիվացված օրիգինալից 2023-10-15-ին. Վերցված է 2023-11-15-ին.
- ↑ «An Se Young Takes Her Place at the Top». Badminton World Federation (անգլերեն). 2023-08-01. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
- ↑ «Badminton player embraces pressure of No. 1 ranking ahead of Asian Games». Yonhap (անգլերեն). 2023-08-16. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան Սե Յոն» հոդվածին։ |
|