Անակնկալներին վերջ չկա (անգլ.՝ No End of Surprises), չինական լիամետրաժ ֆիլմ, որ էկրան է բարձրացել 1975 թվականին[1]։
Սյուժե
Ֆիլմը պարունակում է երեք իրար հետ չկապված պատմություններ։ Առաջինը պատմում է չինական մադժոնգ խաղի մասին և Հոնգկոնգյան բնակիչների տարվածությունը այդ խաղով։ Նրանում կան նաև երկու այլ պատմություններ։ Որոնցից մեկը պատմում է մադժոնգ խաղի դժվարությունների մասին Ճապոնական օկուպացիայի ժամանակ, իսկ երկրորդը պատմում է, թե ինչպես են ստեղծվել մադժոնգ խաղի խաղաքարտերը։ Երկրորդ պատմության մեջ, որը իրենից ներկայացնում է առեղծվածային դրամա, Ջեքի Չանը ունի կանանց մարդասպանի դեր։ Վերջին պատմությունը վերաբերվում է սցենարիստին և ռեժիսորին, որոնք ունեն հենց նույն անունները ինչ-որ ֆիլմի ստեղծողները։ Այդ պատմության մեջ կա նաև պատմություն որը պատմում է ֆիլմի ստեղծման մասին։