Անապատի մաշկեղ չղջիկ
Անապատի մաշկեղ չղջիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Eptesicus bottae
Peters, 1869
|
||||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||||
Օգնևի մաշկեղ չղջիկ |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Անապատի մաշկեղ չղջիկ (լատին․՝ Eptesicus bottae), Օգնևի մաշկեղ չղջիկ, հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հազվադեպ հանդիպում է ՀՀ հարավային, հարավարևելյան մարզերում։ Գերադասում է թփածածկ կամ անտառազուրկ ոչ բարձր սարալանջերը (որտեղ կա ջրամբար)։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 43-56 մմ է, պոչինը՝ 38-45 մմ, նախաբազկինը՝ 42-46 մմ։ Մեջքի մազերը համեմատաբար երկար են, մուգ մոխրագույն, փորինը՝ կարճ, սպիտակ։ Ականջների երկարությունը 16-18 մմ է, ծայրը՝ շագանակագույն։
Կենսակերպ
Բնակվում է փոքր խմբերով (չեն առաջացնում մեծաքանակ գաղութներ)։ Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո։ Ամռան կեսերին ծնում է 1 (կամ 2) ձագ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատի մաշկեղ չղջիկ» հոդվածին։ |
|