Ավարտել է Գրոզնու նավթային ինստիտուտը (1931)։ 1955 թվականից ԽՍՀՄ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենն է։ Աշխատանքները վերաբերում են դինամիկական օդերևութաբանության, աերոդինամիկայի և կիրառական մաթեմատիկայի հարցերին։ Ուսումնասիրել է ոչ գծային դիֆերենցիալ հավասարումների լուծումների ասիմպտոտական վարքը։ Մշակել է Նավիե-Ստոքսի հավասարման լուծման թվային մեթոդ։ Տվել է լեռնաշղթաների վրայով օդային հոսանքների շարժման տեսական նկարագրությունը։ Կառուցել է սեղմելի գազերի սահմանային շերտի տեսությունը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1946, 1947, 1951)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 440)։