Անգելա Վիսերը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Նյիվերկերկ ան դեն Էյսել հոլանդական ոչ մեծ քաղաքում։
1990 թվականի մայիսի 5-ին Ռոտերդամի այն ժամանակվա քաղաքապետ Բրամ Պեպերի հետ նա բացել է Փառքի եվրոպական ճեմուղին։ Անգելան նաև առաջինն էր, ով հոլանդացի հայտնի երգչուհի Լի Տաուերսի հետ այդ ճեմուղում բացել է իրեն նվիրված սալիկը[3] ։
Դրանից մի քանի ամիս առաջ նա մասնակցել էր «Միսս աշխարհ 1988» մրցույթին, բայց չէր հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում։ Մինչդեռ «Միսս Տիեզերք 1989» մրցույթում Անգելան հաղթեց բոլոր երեք կիսաեզրափակիչներում, և ակնհայտ էր, որ մրցավարները գրեթե միաձայն նրան են ընտրել։ Երկրորդ տեղն զբաղեցրեց Շվեդիայի ներկայացուցիչ Լուիզա Դրևենշտամը, որին հաջորդեցին աղջիկները ԱՄՆ- ից, Լեհաստանից և Մեքսիկայից։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի, Վենեսուելայի, Ֆինլանդիայի, Ջամայկայի եւ Չիլիի պատվիրակները:
Ընտրյալ ֆիլմագրություն
Տարին
Վերնագիրը
Դերը
Նշումներ
1992 թ
Երբ օձիքի տակ շոգ է
Քեթրին
1992 թ
Մարդասպան լոլիկն ուտում է Ֆրանսիան/Killer Tomatoes Eat France
Մարի
1992 թ
Բեն Սթիլերի շոուն/The Ben Stiller Show
Աննա / ընդունարանի աշխատակցուհի
2 դրվագ
1993 թ
Acapulco H.E.A.T.
Մելոդի
«Կոդային անվանումը՝ միլիոն դոլարանոց տիկնայք» դրվագում