Անդալուզիտ
Անդալուզիտ (անվանումը՝ Իսպանիայի Անդալուզիա մարզից ), միներալ, ալյումինի սիլիկատ ՝ AlOAl[SiO4 ]։ Պարունակում է նաև երկաթի և մանգանի օքսիդներ ։ Համակարգը ռոմբային է, բյուրեղները սյունաձև-պրիզմայաձև են։ Գույնը տարբեր է, հաճախ՝ կարմրամոխրագույն, վարդագույն, կարծրությունը՝ 7—7,5, խտությունը ՝ 3100—3200 կգ/մ3 ։
Հանդիպում է
Հանդիպում է մետամորֆային ապարներում։
Օգտագործվում է
Օգտագործվում է հրակայուն և թթվակայուն առարկաների արտադրության մեջ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 387 )։
The article is a derivative under the Creative Commons Attribution-ShareAlike License .
A link to the original article can be found here and attribution parties here
By using this site, you agree to the Terms of Use . Gpedia ® is a registered trademark of the Cyberajah Pty Ltd