Անդրանիկ Հակոբյան (գրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Մադինա, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, պետական գործիչ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի Կառավարություն, Հայաստանի ոստիկանություն և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն |
Պարգևներ և մրցանակներ | պետական և գերատեսչական մեդալներ |
Անդրանիկ Իգիթի Հակոբյան (նոյեմբերի 26, 1959, Մադինա, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, բանաստեղծ, պետական և հասարակական գործիչ։ ՀՀ զինված ուժերի և ոստիկանության գնդապետ։
Կենսագրություն
Անդրանիկ Հակոբյանը ծնվել է Մարտունու շրջանի Մադինա գյուղում։ Ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Պատմություն և հասարակագիտություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում, որպես դպրոցական տեսուչ աշխատել Արարատի շրջժողկրթբաժնում, այնուհետև աշխատել է ՀԿԿ Արարատի շրջկոմում։
1991-1999 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում, 1999-2004 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությունում, 2004-2008 թվականներին ծառայել է ՀՀ ոստիկանությունում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականն է[1][2]։
Պարգևներ
Պարգևատրվել է պետական և գերատեսչական մեդալներով, հուշամեդալներով, կրծքանշաններով։
Գրող, հրապարակախոս
Հեղինակ է բանաստեղծությունների, պատմվածքների, էսսեների, վիպակների, հրապարակախոսական մի քանի տասնյակ հրապարակումների։
Երկերի մատենագիտություն
- «Քամու դեմ մենակ», բանաստեղծություններ, 2001[3]։
- Շոգելք, պատմվածքներ, էսսեներ, 2004։
- Երկիրը կապույտ երկնքով, վիպակ, 2016։
- Զրույց լեռան հետ, պատմվածքներ, էսսեներ, վիպակ, 2016։
- Բարձրացող արև, բանաստեղծություններ, 2017։
- Զրույց երեքով, հուշապատում Աշոտ Վարդանյանի համահեղինակությամբ, 2019։
Անդրադարձներ
- Ռոլանդ Շառոյան, «Աստղերը թամբած բանաստեղծը», Ազգ, 3 ապրիլի 2001։
- Արևիկ Հարությունյան, «Ձայն տագնապի և սիրո», Գարուն N 4, 2001:
- Թևոս Պետրոսյան, «Բանաստեղծների ժամանակը», Գրական թերթ, 1-15 մայիսի 2001։
- Մարտին Գիլավյան, «Ոչ թե ի հեճուկս, այլ հանուն», Հայաստանի Հանրապետություն N 60, 04.07.2001:
- Анаит Татевосян, «Время придумывает слова», Вступительная заметка и перевод, Новая время N 749, 19.05. 2001г.
- Մարտին Գիլավյան, «Պոեզիան և ժամանակի շարժումը», Երևան, 2003, էջ 153
- Ներսես Աթաբեկյան, «Ուժեղ մենակների մոլորակը», «Գեղամա աշխարհ», 4 նոյեմբերի 2004։
- Նաղաշ Մարտիրոսյան, «Շոգելք» բաց նամակ ընթերցողին», մտորումներ գրախոսականի փոխարեն, Ազգ, 28 հունվար, 2005։
- Ֆելիքս Բախչինյան, «Տարոն աշխարհի հիշողությամբ», Գրական թերթ, 24.11.2006:
- Ներսես Աթաբեկյան, «Լեռներ մագլցելու նման գայթակղիչ»
- Ֆելիքս Բախչինյան, «Ասք ընտանիքի պաշտամունքի մասին», Հրապարակ, 16 սեպտեմբեր, 2016։
- Վանուշ Շերմազանյան, «Մեր արյան գաղտնի կոդը», «Վերծանման փորձ»։
- Ֆելիքս Բախչինյան, «Անդրանիկ Հակոբյանի ստեղծագործական աշխարհը», Երևան, 2017։
- Պետրոս Դեմիրճյան, «Հիշողություն, որի արմատները շատ խորքերից են գալիս», Գրական թերթ, 3 նոյեմբերի, 2017։
- Ֆելիքս Բախչինյան, «Մեր տանելու խաչը», Երևան, 2017։
- Հովիկ Հովեյան, «Ցեղի լռության տարածահմայքը», «Հրապարակ»։
- Արթուր Անդրանիկյան, «Մեր դեմքը բացենք» ի տես մեր հոգու», «Իրատես դե ֆակտո», 24 փետրվար, 2018։
- Գրիգոր Ջանիկյան, «Մեր ինչպե՞սն ու ինչո՞ւն»։
- Հովհաննես Այվազյան, «Մտորումներ Անդրանիկ Հակոբյանի «Զրույց լեռան հետ» և «Բարձրացող արև» ժողովածուների շուրջ», 2019։
Անդրանիկ Հակոբյանի մասին
Երբ կարդում ենք իր գործերը, զարմանքով արձանագրում ենք, թե նա ինչքան խորքային է նկարագրում մարդուն, ինչքան ճիշտ են իր ընտրած բառերը և ինչքան դիպուկ են համեմատությունները։ - Պետրոս Դեմիրճյան
|
Ծանոթագրություններ
- ↑ «Globnews.am -> Անդրանիկ Հակոբյանը նշանակվել է ԱԻ նախարարի խորհրդական». www.globnews.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Կառուցվածք - Նախարարություն - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». mes.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Հակոբյան, Անդրանիկ Իգիթի (2001). Սարգսյան, Վահագն Մկրտչի (ed.). Քամու դեմ մենակ։ Բանաստեղծություններ. Երևան: Հայաստան. ISBN 9785540017701.(չաշխատող հղում)