Անդրեյ Բաբիշ
Անդրեյ Բաբիշ | |
Կուսակցություն՝ | ANO 2011?[1][2] |
---|---|
Կրթություն՝ | University of Economics in Bratislava? |
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ, տնտեսագետ և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1954[3][4][5][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բրատիսլավա, Չեխոսլովակիա[6][7] |
Քաղաքացիություն | Սլովակիա և Չեխիա |
Ամուսին | Monika Babišová?[8] |
Զավակներ | Andrej Babiš Jr.?, Adriana Bobeková?, Vivien Babišová? և Frederik Babiš? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Անդրեյ Բաբիշ (չեխ․՝ Andrej Babiš; սեպտեմբերի 2, 1954[3][4][5][…], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[6][7]), չեխ գործարար, սլովակյան ծագմամբ պետական և քաղաքական գործիչ։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Չեխիայի վարչապետ։ 2014 թվականի հունվարի 29-ից մինչև 2017 թվականի մայիսի 24-ը՝ Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար և կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Միլիարդատեր, Չեխիայում երկրորդ մարդը, Agrofert-ի անդրազգային ագրոհոլդինգի սեփականատերը և մեդիամագնատը։ ANO (Դժգոհ քաղաքացիների ակցիա) կուսակցության ղեկավար։
Կենսագրություն
Հայրը՝ Շտեֆան Բաբիշը, աշխատել է ՄԱԿ-ում որպես առևտրային խորհրդատու և ներկայացրել է Չեխոսլովակիան GATT-ի բանակցություններում։ Դրա շնորհիվ Անդրեյ Բաբիշը սովորել է Ժնևի գիմնազիայում։
Ավարտել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը, մասնագիտացել է միջազգային առևտրի ոլորտում։
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է PZO Chemapol Bratislava ձեռնարկությունում։ 1980 թվականին դարձել է Չեխոսլովակիայի երիտասարդական միության անդամ։ Սլովակիայի ժողովրդի հիշատակի ինստիտուտի տեղեկատվության համաձայն՝ 1982-1985 թվականներին եղել է SտB պետական անվտանգության Չեխոսլովակիայի ծառայության Bureš-ի գաղտնի իրազեկիչը[10]։
Մայր՝ Ադրիանա Բաբիշ (Շեիբների դուստր) (1927-2008), ծնվել է Յասինյա գյուղում, որն այդ ժամանակ Չեխոսլովակիայի կազմի մեջ էր մտնում (այսօր Ռախովսկի շրջան, Զակարպատսկայա մարզ, Ուկրաինա)։ Յասինում ապրել է իր ընտանիքի հետ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։
Գործարար գործունեություն
1985 թվականին աշխատանքի է անցել Բրատիսլավայի Petrimex արտաքին առևտրային ընկերությունում, աշխատել է Մարոկկոյում։ 1990 թվականին դարձել է Petrimex-ի տնօրեն և նախաձեռնել է ձեռնարկության Պրահայի մասնաճյուղի ստեղծումը։ 1993 թվականի հունվարի 25-ին Պրահայի Petrimex-ը վերանվանվել է Agrofert, որն էլ գլխավորել է Բաբիշը։ Ներկայումս Agrofert ագրոքիմիական հոլդինգի միակ սեփականատերն է, որը նրա ղեկավարությամբ դարձել է Չեխիայի խոշորագույն ընկերություններից մեկը, դրա կազմում ընդգրկված են շուրջ 200 ընկերություններ Չեխիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից՝ որի մեջ ներառված էր գրեթե 18 հազար մարդ[11]։ Ֆորբս ամսագիրը 2015 թվականին Բաբիշի կարողությունը գնահատել է 2,5 միլիարդ դոլար[12]։
Պետական գործունեություն
2001 թվականից մոտ է եղել Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանին։
2011 թվականին հիմնադրել է ANO 2011 կուսակցությունը (Չեխական անվան հապավումը դժգոհ քաղաքացիների ակցիա)։ Նոր կուսակցության նպատակներն էին կոռուպցիայի և քաղաքական կյանքի այլ թերությունների դեմ պայքարը՝ Չեխիայում քաղաքական սկանդալների շարքից հանրային դժգոհության ֆոնին։
2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը ստացել է ձայների 18,65 տոկոսը, 47 տեղ և 200 տեղ՝ Պատգամավորների պալատում։ Ընտրություններից հետո ձևավորված Բոգուսլավ Սոբոտկայի կոալիցիոն կառավարությունում կուսակցությունը ստացել է 6 նախարարական պորտֆել, Անդրեյ Բաբիշը դարձել է տնտեսության գծով առաջին փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը։ 2017 թվականի մայիսի 24-ին կառավարական ճգնաժամի ֆոնին ազատվել է զբաղեցրած պաշտոններից[13]։
2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անդրեյ Բաբիշի ANO 2011 կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ընտրողների ձայների 29,64 տոկոսը և 78 տեղ Չեխիայի խորհրդարանում՝ 200-ից։
Քննադատություն
Բաբիշին ԶԼՄ-ներն և ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են որպես օլիգարխ, որի բարձր պաշտոնն իր հետ բերում է շահերի բախում՝ իր առևտրային մոտիվներով։ Այդ պատճառով նրան համեմատել են Սիլվիո Բերլուսկոնիի հետ. օրինակ, Foreign Policy ամսագիրը նրան անվանել է «Բաբիսկոնի», ինչին ի պատասխան Բաբիշը սպառնացել է դատի տալ[14]։
2018 թվականի ապրիլի 9-ին Չեխիայի ավելի քան 20 քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ՝ ընդդեմ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիայի Հանրապետության վարչապետ նշանակվելուն։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Czech Statistical Office Otevřená data pro volby do Poslanecké sněmovny Parlamentu ČR 2021 konané dne 8.10. - 9.10.2021
- ↑ 2,0 2,1 Naši politici
- ↑ 3,0 3,1 http://www.vlada.cz/en/clenove-vlady/andrej-babis-115426/
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 Evidence zájmových osob StB
- ↑ Blesk (չեխերեն) — Praha: Czech News Center, 2017. — ISSN 1210-5333; 1213-8991
- ↑ https://www.sisyfos.cz/clanek/1319-zlaty-bludny-balvan-v-kategorii-druzstev-za-rok-2018-tomio-okamura-vera-adamkova-andrej-babis-a-dalsi-hvezdy-ceskeho-politickeho-nebe
- ↑ Kompletní spis spolupracovníka StB Andreje Babiše — Aktuálně.cz
- ↑ Кашапов Тимур Who is мистер Бабиш? Արխիվացված 2015-10-30 Wayback Machine
- ↑ Andrej Babis on Forbes Lists(անգլ.)
- ↑ Zeman při odvolání Babišovi poděkoval, při jmenování glosoval údajnou Pilného lakotu Արխիվացված 2017-07-29 Wayback Machine.
- ↑ «Now the Czechs Have an Oligarch Problem, Too». Foreign Policy. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
- Official blog(չեխ.)
- Ministry of Finance of the Czech Republic website(չաշխատող հղում)(չեխ.)
- Ministry of Finance of the Czech Republic website(չաշխատող հղում)(չեխ.)
- Curriculum Vitae on Government website(չեխ.)
- Curriculum Vitae on ANO 2011 website(չեխ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բաբիշ» հոդվածին։ |
|