Անդրեյ Կուզնեցով

Անդրեյ Կուզնեցով
ռուս.՝ Андрей Тимофеевич Кузнецов
Ծնվել էսեպտեմբերի 30, 1966(1966-09-30) (58 տարեկան)
ԾննդավայրՅուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1992) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2003)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտացումնկարիչ և կինոռեժիսոր
Ոճ(եր)ռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարազարդող և նկարիչ-բեմադրող
IMDbID ID 2439771

Անդրեյ Տիմոֆեևիչ Կուզնեցով (սեպտեմբերի 30, 1966(1966-09-30), Յուժնո-Սախալինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր, անիմացիոն ֆիլմի բեմադրող նկարիչ, նկարազարդող:

Կենսագրություն

Ավարտել է Լենինի անվան Մոսկվայի պետական ​​մանկավարժական համալսարանի գեղարվեստա–գրաֆիկական ֆակուլտետը 1992 թվականին:

2003 թվականին ավարտել է Գերասիմովայի անվան Համառուսական կինեմատոգրաֆիայի պետական ​​համալսարանի բարձրագույն ռեժիսուրայի դասընթացները։ 1990 թվականից աշխատում է «Պիլոտ» անիմացիոն ստուդիայում, որպես անիմատոր, ռեժիսոր և բեմադրող նկարիչ:

2003 թվականին Մաքսիմ Պոկալյովի հետ ստեղծեց «Չեբուրգեն» նախագիծը: Նախագիծը հավաքել է ավելի քան երկու հարյուր արվեստի գործեր և տարբեր հեղինակների լուսանկարներ, որոնք պատկերում են «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի հերոսներին պարոդիայի և հումորային համատեքստում:

Նախագծի ամենահետաքրքիր գործերից է Անդրեյ Կուզնեցովի «Չեբուրակի» շարքը, որը ներառում է ֆիլմերի և պատմական իրադարձությունների պարոդիաներ։

Ֆիլմագրություն

Անիմատոր

Ռեժիսոր

  • 1996 թվական - Ես ձեզ տեղյակ կպահեմ (տեսահոլովակ «Մաշինա վրեմենի»)
  • 2004 թվական - Ինչպես խաբեցին օձին (մուլտիպլիկացիոն սերիալ «Ակնեղենի լեռը»)
  • 2005 թվական - Խաբեբա ագռավը (Гора самоцветов)
  • 2009 թվական - Աղվեսի արկածները (Гора самоцветов)
  • 2010 թվական - Պումասիպա (Гора самоцветов)
  • 2013 թվական - Մերգեն (Гора самоцветов)
  • 2014 թվական - Գիտնական արջը (Гора самоцветов)
  • 2015 թվական - Համարձակը (Гора самоцветов)
  • 2019 թվական - Ցատկ (մուլտիպիկացիոն սերիալ «Նարնջագույն կով»)

Բեմադրող նկարիչ

Վավերագրական ֆիլմ

Անդրեյ Կուզնեցովը նկարահանվել է «Հրաշքների գործարան» վավերագրական սերիալում (սերիա «Բեմադրող նկարիչ», 2006 թվական)[1]։

2014 թվականից նա մասնակցում է «Ամեն ինչ կենդանիների պես»[2][3] հաղորդաշարի նկարահանումներին որպես արշավախմբերի մասնակից և կոմիքսների նկարիչ։

Մրցանակներ

  • «Ինչպես խաբեցին օձին» - «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիոն ֆիլմերի մոսկովյան X միջազգային փառատոն (2005 թվական), մրցանակ. Լավագույն դեբյուտ[4].
  • «Աղվեսի արկածները» - Մանկական անիմացիոն միջազգային փառատոն «Ոսկե ձկնիկ» - 2009 թվականին Մրցանակ. Լավագույն ռեժիսորական աշխատանք[5].
  • «Պումասիպա» - «Պայծառ հրեշտակ» VII միջազգային բարեգործական կինոփառատոն. մանկական ժյուրի՝ 3-րդ մրցանակ.[6].
  • «Պումասիպա» - Վիզուալ արվեստի XV համառուսական փառատոն Օրլյոնոկում (2011 թվական): Մրցանակ «Շարժապատկերներ» անվանակարգում՝ 3-րդ տեղ՝ բանահյուսական թեմայի հաջող բացահայտման համար[7]:
  • «Մերգեն» - «Ոսկե ձկնիկ» մանկապատանեկան անիմացիոն ֆիլմերի XIX միջազգային կինոփառատոն - Պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակներ 6+ անվանակարգում. Մրցանակ «Լավագույն հեքիաթային պատմության համար»[8].

Ներկայացումներ

  • DeArt փառատոնի շրջանակներում տեղի կունենա Անդրեյ Կուզնեցովի անհատական ​​ցուցահանդեսը։ Այն կներկայացնի ստեղծագործություններ «Չեբուրակի», «Լուբկի», «Չուկ և Մակ» շարքերից[9]։
  • «Սոլյանկայի վրա» պատկերասրահը հրավիրում է ձեզ «Անդրեյ Կուզնեցովի Լյուբկին և Չեբուրգենները» ցուցահանդեսին III Մեծ մուլտֆիլմերի փառատոնի շրջանակներում[10]:

Ծանոթագրություններ

  1. Премьера фильма о художниках-постановщиках — в Клубе аниматоров Արխիվացված է Հուլիս 14, 2014 Wayback Machine-ի միջոցով: 21.05.2006
  2. «Смотрите "Все как у зверей" – программу о том, в кого люди такие». Novocortex. Digital content creators. Արխիվացված է օրիգինալից 2018-12-23-ին. Վերցված է 2018-12-23-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «О тех, кто делает Всё как у зверей». Արխիվացված է օրիգինալից 2018-12-23-ին. Վերցված է 2018-12-23-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. В Москве завершился Х Московский Международный фестиваль детского анимационного кино «Золотая рыбка». Արխիվացված է Սեպտեմբեր 23, 2015 Wayback Machine-ի միջոցով: 4.10.2005
  5. Названы лауреаты «Золотой рыбки-2009» Արխիվացված է Մայիս 3, 2014 Wayback Machine-ի միջոցով: 10.09.2009
  6. Призы на фестивале «Лучезарный ангел». Արխիվացված է Փետրվար 1, 2017 Wayback Machine-ի միջոցով: 8.11.2010
  7. Во Всероссийском детском центре «Орленок» прошел XV Всероссийский фестиваль визуальных искусств. Արխիվացված է Նոյեմբեր 20, 2016 Wayback Machine-ի միջոցով: 15.07.2011
  8. XIX фестиваль «Золотая рыбка» раздал призы. Արխիվացված է Փետրվար 2, 2017 Wayback Machine-ի միջոցով: 15.12.2014
  9. Персональная выставка Андрея Кузнецова в Британской высшей школе дизайна. Արխիվացված է Օգոստոս 8, 2014 Wayback Machine-ի միջոցով: 26.10.2005
  10. Выставка «Лубки и Чебургены Андрея Кузнецова» откроется в Галерее «На Солянке». Արխիվացված է Սեպտեմբեր 23, 2015 Wayback Machine-ի միջոցով: 19.10.2009