Անդրիա-Կորատո գնացքների բախում
Անդրիա-Կորատո գնացքների բախում | |
---|---|
Տեսակ | գնացքի վթար և ճակատային բախում |
Վայր | Անդրիա |
Տեղադրանք | Bari–Barletta railway line?, Անդրիա և Ապուլիա |
Երկիր | Իտալիա |
Տարեթիվ | հուլիսի 12, 2016 |
Զոհվածներ | 27 մարդ |
Վիրավորներ | 54 |
Անդրիա-Կորատո գնացքների բախում, ուղևորափոխադրող 2 գնացքների բախում Բարի-Բարլետա մենուղի ճանապարհին՝ Իտալիայի Անդրիա և Կորատո քաղաքների միջև 2016 թվականի հուլիսի 12-ին։ Զոհվեց 27 մարդ[1], 50-ը՝ հոսպիտալացվեց[1][2][3]։
Ուղեգծի հատվածը սպասարկում է Ferrotramviaria երկաթուղային ընկերությունը[2]։
Բախում
Բախվող գնացքներն են Stadler FLIRT (ETR-340 և Alstom ELT-200 (Coradia)[2][4]։ Առաջին գնացքը շարժվում էր Անդրիայից հարավ-արևելք, մյուսը՝ ուղևորվել էր Կորատո քաղաքից հյուսիսարևմտյան ուղղությամբ[2]։ Բախման պահին 2 գնացքներն էլ ընթանում էին մեծ արագությամբ[2]։ Գնացքների առջևի՝ ETR-340 և ELT-200 վագոնները դուրս եկան ռելսերից[5]։
Բախումը տեղի ունեցավ գյուղական բնակավայրում՝ ձիթենու պուրակի մոտ[5]։ Եղանակը բախման պահին տաք էր և արևոտ[5]։
Փրկարար գործողություն
Աղետի վայրում կազմավորվեց դաշտային հոսպիտալ[2]։
Արձագանք
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդհատեց իր այցը Միլան և վերադարձավ մայրաքաղաք[2]։
Հետաքննություն
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Անդրիա-Կորատո գնացքների բախում | |
Դեպքի վայր |
Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, աղետի պատճառը պարզվում է։ Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել մեքենավարների սխալի կամ էլ երկաթուղու ազդանշանային համակարգի խափանման պատճառով[6]։ Գնացքներից մեկի սև արկղը հանվել է[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Italy Apulia train crash probe focuses on alert system
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Italy train crash: 'Twenty killed' near Bari» (անգլերեն). BBC. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «The Latest: Pope's Condolences to Families of Crash Victims» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Scontro tra due treni Ferrotramviaria, numerose vittime» (իտալերեն). Gazetta dei Trasporti. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Rosie Scammell (2016 թ․ հուլիսի 13). «Trains collide head-on in southern Italy, killing at least 25» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Chris Summers (2016 թ․ հուլիսի 12). «Train crash horror claims at least 20 lives: Head-on smash in Italy is 'our moment of tears' says country's PM» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.