Ելույթներն սկսել է «Վենտսպիլսում, որտեղ նորամուտը կատարել է Լատվիայի բարձրագույն լիգայի 1998 մրցաշրջանում։ 2003 թվականի ամռանը տեղափոխվել է ռուսական «Տորպեդո Մետալլուրգ», որը հետագայում վերանվանվել է «Մոսկվա»[4]։ Գլխավոր թիմի կազմում անցկացրել է մեկ արտագնա խաղ 2003/04 Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/6 եզրափակչում ընդդեմ «Ամկար» ֆուտբոլային ակումբի՝ բաց թողնելով 3 գոլ[5]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 38 խաղ։ 2005 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Վենտու» ֆուտբոլային ակումբ, բայց ոչ ժամանակին կատարված տրանսֆերի պատճառով ոչ մի խաղի չի մասնակցել։ Հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Վենտսպիլս», որտեղ երեք անգամ անընդմեջ հաղթել է երկրի առաջնությունում (2006, 2007, 2008)՝ զուգահեռաբար ստնալով անհատական պարգևներ։ 2009/10 մրցաշրջանում խաղացել է շվեյցարական «Սյոն» ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի հոկտեմբերին երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2017 թվականի հունիս[6]։
2016 թվականի ապրիլին ակումբի նախագահը Վանինին ուղարկել է պահեստայինների շարք[7], իսկ ամռանը նա տեղափոխվել է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբ, որը դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։
Հավաքականում
Վանինը Լատվիայի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2000 թվականին Սլովակիայի դեմ խաղում, որտեղ լատվիացիները պարտվել են 3։1 հաշվով։ 2007 թվականին դարձել է հավաքականի հիմնական դարպասապահ։
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի որդի[8]։ Խոսում է չորս լեզվով՝ լատվիերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Ձեռքբերումներ
Թիմային
«Վենտսպիլս»
Լատվիայի չեմպիոն – 2006, 2007, 2008
Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2000, 2001, 2002
Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1998, 1999
Լատվիայի գավաթակիր – 2007
«Սյոն»
Շվեցարիայի Գավաթի դափնեկիր – 2010/11, 2014/15
Լատվիայի հավաքական
Բալթիկայի Գավաթի դափնեկիր – 2008, 2012, 2014
Անձնական
«Վենտսպիլս»
Լատվիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2006, 2007, 2008[9]
Լատվիայի առաջնության լավագույն խաղացող – 2008
«Սյոն»
Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
Շվեցարիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2009/10, 2010/11
Ակումբի լավագույն խաղացող – 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13
«Ցյուրիխ»
Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
Լատվիա
Լատվիայի տարվա ֆուտբոլիստ – 2008, 2013, 2015, 2016, 2017