Անըթքաբիր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Ankara_asv2021-10_img04_An%C4%B1tkabir.jpg/250px-Ankara_asv2021-10_img04_An%C4%B1tkabir.jpg)
Անըթքաբիր (թուրքերեն՝ Anıtkabir` «հուշարձան գերեզման»), Թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը[1]։
Դամբարանը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։
Մինչ կառուցումը մրցույթ էր հայտարարվել նախագծերի համար։ Մրցույթին մասնակցել են 27 արտասահմանցի և 20 թուրք ճարտարապետներ։ Մրցույթի հաղթող դարձավ թուրք ճարտարապետներ Էմին Խալիդ Օնաթի և Ահմեդ Օրհան Արդայի մշակած նախագիծը։ 1944 թվականի հոկտեմբերին սկսվեց դամբարանի կառուցումը, իսկ արդեն 1953 թվականին ավարտվեց այն։ Կառուցման ընթացքում նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել, որոնք պայմանավորված էին ֆինանսական դժվարություններով։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվեր երկու հարկ, սակայն կառուցվեց մեկը։ Այդուհանդերձ, այս հանգամանքը չազդեց դամբարանի գրավչության հանգամանքի վրա։ Համալիրի ընդհանուր մակերեսը, ներառյալ նաև բուն դամբարանը, այգին, թանգարանը և այլ կառույցներ, կազմում է 750 000 քառ. մ տարածք։ Կառուցման ժամանակ օգտագործվել են սելջուկյան և օսմանյան ճարտարապետական մոտիվներ։
Հետաքրքիր փաստեր
Տարեկան համալիր են այցելում մեծ թվաքանակով զբոսաշրջիկներ։ Այսպես, 2004 թվականին այցելուների ընդհանուր թիվը կազմել է 2,5 միլիոն մարդ, իսկ 2005 թվականին այցելուների թվաքանակը եղել է մոտ 3,8 միլիոն մարդ։
Համալիրում ներկայացված են ավտոմեքենաների յուրահատուկ հավաքածու, որոնցով երթևեկել է Աթաթուրքը։
Լուսանկարներ
Ծանոթագրություններ
- ↑ «Аныткабир — Мавзолей Мустафы Кемаля Ататюрка | VMersine.com». VMersine.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
- Անըթքաբիր Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- В прошлом году Аныткабир (Anitkabir) посетили 3 млн. 800 тыс. человек
- Milyonlar Ata’ya koştu
- Фотографии комплекса Արխիվացված 2008-12-08 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անըթքաբիր» հոդվածին։ |
|