Անկախության թանգարան (Վարշավա)

Անկախության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Ժանրպատմական
Հիմնադրվել է1990
Հիմնադիր1990 թվական
ՏնօրենTadeusz Skoczek
Կայքmuzeum-niepodleglosci.pl

Անկախության թանգարան (լեհ.՝ Muzeum Niepodległości w Warszawie), պատմության թանգարան, որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Հիմնադրվել է 1990 թվականին և գրանցված է Լեհաստանի պետական թանգարանների գրանցամատյանում[1]։

Պատմություն

Վարշավայի անկախության թանգարանը հիմնադրվել է 1990 թվականի հունվարի 30-ին Լեհաստանում։ Թանգարանը նվիրված է լեհ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությանը Muzeum Historii Polskich Ruchów Niepodległościowych i Społecznych), ինչպես նաև Լեհաստանի հեղափոխությանը (Muzeum Historii Polskiego Ruchu Rewolucyjnego)։

Վարշավայի անկախության և հեղափոխությունների թանգարանում ներկայացված թանգարանային նմուշները այստեղ են տեղափոխվել հիմնականում Լենինի անվան թանգարանից[2]։ Ներկայիս անվանումը թանգարանը կրում է 1991 թվականից սկսած։

1992 թվականից սկսած թանգարանը ստացել է ազատ գործունեություն ծավալելու իրավունք։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թանգարանի տնօրեն է նշանակվում ազգությամբ լեհ Դադեուշ Սկոչեկը[3]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ