Աննա Բըրնս
Աննա Բըրնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | St Gemma's High School? |
Պարգևներ | |
Ամուսին | John M. McKeon? |
![]() |
Աննա Բըրնս (անգլ․՝ Anna Burns, մարտի 7, 1962, Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի գրող, 2018 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
Նա ծնվել է 1962 թվականին՝ Բելֆաստում։ Սովորել է Սրբ․ Ջեմմայի անվան ավագ դպրոցում։ 1987 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ Այժմ ապրում է Արևելյան Սասիքսում[4][5]։
Ստեղծագործությունները
Նրա առաջին վեպը՝ «No bones»-ը, հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին Բելֆաստում ապրող աղջկա մասին գրավիչ մի պատմություն է։ Հյուսիսային Իռանդիայում տեղի ունեցած հակամարտությունը նկարագրող գործերի թվում «No Bones»-ը համարվում է կարևորագույններից մեկը․ այն նույնիսկ համեմատում են Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ»-ի հետ[5]։
Աննա Բըրնսի երկրորդ գործը՝ «Փոքրիկ կառույցները» հրատարակվել է 2007 թվականին։ Այն հանցագործ ընտանիքում ծնված կնոջ մասին զավեշտալի մի պատմություն է[6]։
2018 թվականին Աննա Բըրնսը ստացել է Բուքերյան մրցանակ «Կաթնավաճառը» վեպի համար և դարձել այդ մրցանակին արժանացած առաջին հյուսիսիռլանդացի գրողը։ Մրցանակաբաշխությունից հետո նա հայտարարել է, որ հրատարակելու է «Կաթնավաճառը» ԱՄՆ-ում, 2018 թվականի դեկտեմբերի 11-ին[7]։
Վեպում Բըրնսը պատմում է անանուն, 18-ամյա աղջկա մասին է, որին հետապնդում է իրենից տարիքով ավելի մեծ մի տղամարդ՝ «Կաթնավաճառը»։ Դեպքերը կրկին տեղի են ունենում հյուսիսիռլանդական հակամարտության տարիներին[8]։
Ստեղծագործություններ
Վեպեր
Նովելներ
- Mostly Hero (2014)[10]
Ծանոթագրություններ
- ↑ Milkman delivers | The Man Booker Prizes
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/2018
- ↑ https://www.orwellfoundation.com/political-fiction/milkman/
- ↑ Amazon Author's Page. eBookPartnership.com. 2014 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
{cite book}
:|website=
ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 Information from the book cover of No Bones
- ↑ Lucy Ellmann, "Trigger happy," The Guardian, June 9, 2007.
- ↑ «Anna Burns wins 50th Man Booker Prize with Milkman! | The Man Booker Prizes». themanbookerprize.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Flood, Alison; Armitstead, Claire (2018 թ․ հոկտեմբերի 16). «Anna Burns wins Man Booker prize for 'incredibly original' Milkman». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Anna Burns
- ↑ «The Man Booker Prize 2018 - Faber & Faber Blog». Faber & Faber Blog (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բըրնս» հոդվածին։ |
|