Անշարժ գույքի զարգացում

Անշարժ գույքի զարգացնող
տնտեսական գործունեություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաnew product development, development of building projects, real estate activities Խմբագրել Wikidata
Մասն էclass in NACE rev.2 classification of productive activities, real estate development project Խմբագրել Wikidata
Հետևանքdevelopment Խմբագրել Wikidata
Ով է կիրառումանշարժ գույքի դեվելոփեր Խմբագրել Wikidata
NAF code v241.10 Խմբագրել Wikidata
Կազմված էland acquisition Խմբագրել Wikidata
Նիդեռլանդներում գրեթե բոլոր բնակարանները կառուցվում են անշարժ գույքի կառուցապատողների միջոցով, ներառյալ բարձր շուկայական հատվածներում:
Շարժական տների գովազդ Ֆլորիդայի Քիզում, հունիս 1973 թ

Անշարժ գույքի զարգացում (անգլ.՝ Real estate development), շենքերի վերանորոգման և վերավարձակալության, չմշակված հողերի գնման և անշարժ գույքին վերաբերող նմանատիպ այլ բիզնես գործընթացների ամբողջություն։

Անշարժ գույքի մշակողները այն մարդիկ և ընկերություններն են, որոնք համակարգում են այս բոլոր գործողությունները՝ գաղափարները թղթից անշարժ գույքի վերածելով։

Անշարժ գույքի զարգացման գործընթացն էականորեն տարբերվում է շինարարությունից, չնայած շատ կառուցապատողներ նույնպես ղեկավարում են շինարարության գործընթացը:

Կառուցապատողները գնում են հող, ֆինանսավորում են անշարժ գույքի գործարքներ, կառուցում կամ առաջարկում են նախագծերի իրագործում, վերահսկում և կազմակերպում են զարգացման գործընթացը սկզբից մինչև վերջ[1]։ Կառուցապատողները սովորաբար մեծագույն ռիսկի են դիմում անշարժ գույքի ստեղծման կամ վերանորոգման հարցում և ստանում են ամենամեծ պարգևները: Սովորաբար, կառուցապատողները գնում են հողատարածք, որոշում են գույքի շուկայավարումը, մշակում են շենքի նախագիծը, ստանում են անհրաժեշտ հանրային հաստատում և ֆինանսավորում, կառուցում են անշարժ գույքը և ի վերջո, վաճառում այն[2]:

Առաջարկի և պահանջարկի օրենքը գների և քանակի տնտեսական հավասարակշռությամբ կիրառվում են անշարժ գույքի զարգացման համար

Անշարժ գույգի զարգացման կազմակերպում

Մշակող թիմը կարող է հավաքագրվել տարբեր ձևերով: Օրինակ, խոշոր ընկերությունը կարող է ներառել բազմաթիվ ծառայություններ՝ ճարտարապետությունից մինչև ճարտարագիտություն: Մեկ այլ օրինակ կարող է լինել զարգացող ընկերություն, որը բաղկացած է տնօրենից և մի քանի աշխատակիցներից, որոնք վարձում կամ պայմանագրեր են կնքում այլ ընկերությունների և մասնագետների հետ՝ համապատասխան ծառայությունների համար։

Բարդ ծրագրի համար, որոնց բնորոշ է բնապահպանական, տնտեսական և քաղաքական խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, մասնագետների թիմ հավաքելը կարևոր է: Մշակող և համակարգող թիմիի հաջողությունը կախված է մի շարք փոխկապակցված գործողությունների արդյունավետ և ժամանակին համակարգելու և ղեկավարելու կարողությունից[3]։

Մշակման գործընթացը պահանջում է բազմաթիվ մասնագետների առկայություն՝ ճարտարապետներ, լանդշաֆտային ճարտարագետներ, քաղաքացիական ինժեներներ, շուկայի խորհրդատուներ՝ պահանջարկը որոշելու համար, իրավաբաններ, որոնք կկարգավորեն համաձայնագրերը և կառավարության հաստատումները, բնապահպանական մասով խորհրդատուներ և հողի ինժեներներ՝ վերլուծելու տեղանքի ֆիզիկական սահմանափակումները և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, վարկատուներ՝ ֆինանսավորում ապահովելու համար: Ծրագրի գլխավոր կապալառուն վարձում է ենթակապալառուների՝ ճարտարապետական ​​նախագծերը կյանքի կոչելու համար:

Հողի մշակում

Պոտենցիալ զարգացման համար չօգտագործված հողերի գնումը երբեմն անվանում են սպեկուլյատիվ զարգացում:

Հողամասերի ենթաբաժանումը համայնքների զարգացման հիմնական մեխանիզմն է: Տեխնիկական ենթաբաժանումը նկարագրում է իրավական և ֆիզիկական քայլերը, որոնք կառուցապատողը պետք է ձեռնարկի չմշակված հողը զարգացած հողի վերածելու համար: Այս բաժանումը համայնքի աճի կենսական մասն է, որը որոշում է հողօգտագործումը և ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, ջրահեռացման համակարգերը, կոյուղագիծը և կոմունալ ծառայությունները:

Հողատարածքի կառուցումը կարող է լինել ամենամեծ ռիսկը, քանի որ այն կախված է պետական ​​հատվածից, ու նաև ներառում է երկար ներդրումային շրջան՝ առանց դրամական միջոցների դրական հոսքերի, բայց կարող է նաև լինել ամենաեկամտաբերը:

Ենթաբաժանման ավարտից հետո կառուցապատողը սովորաբար հողը շուկա է դուրս բերում՝ բնակարան, պահեստ կամ առևտրի կենտրոն կառուցելու համար[4][5]։

Ծանոթագրություներ

  1. New York Times, March 16, 1963, "Personality Boom is Loud for Louis Lesser"
  2. Frej, Anne B; Peiser, Richard B. (2003). Professional Real Estate Development: The ULI Guide to the Business (2 ed.). Urban Land Institute. էջ 3. ISBN 0874208947. OCLC 778267123.
  3. «Article: What does a property developer do? Sept 2019». Արխիվացված օրիգինալից 2020-08-08-ին. Վերցված է 2020-04-15-ին.
  4. www.coursehero.com https://www.coursehero.com/file/211555026/Land-Development-Process-Subdividing-Land-for-Growth/. Վերցված է 2024-12-20-ին. {cite web}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «What is a Lady Bird Deed». April 18, 2020. Արխիվացված օրիգինալից 2020-09-27-ին. Վերցված է 2020-04-18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անշարժ գույքի զարգացում» հոդվածին։