Անոթ (աման)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անոթ, որպես կանոն, գլանաձև աման, որի վերևի մասում լայն անցք կա։ Շշից տարբերվում է բավական կարճ և լայն բերանով կամ վերջինիս բացակայությամբ։
Ներկայումս անոթները արտադրվում են հիմնականում ապակուց, պլաստմասսայից, մետաղից և այլն։ Մետաղյա անոթները լինում են թիթեղյա (պողպատից) և ալյումինե։
Անոթները նախատեսված են հեղուկ, կիսահեղուկ, սորուն կամ պինդ նյութերի, առաջին հերթին սննդամթերքի, դեղերի, ինչպես նաև տարբեր տեխնիկական նյութերի պահպանման համար։
Սննդամթերքի համար նախատեսված անոթները լինում են պահածոների, գարեջրի, մրգախյուսի և այլ պաշարների համար։
-
Ապակյա անոթ պտուտակային կափարիչով
-
Պահածոներ ապակյա անոթներում
-
Ետ ծալովի կափարիչով ապակըա անոթ
-
Գետնանուշի կարագով լի անոթներ
-
Կենսաքայքայվող պլաստմասսայից անոթ
-
Ապակյա անոթներ ակրիլային ներկով
-
Թիթեղյա անոթների մեջ ներկի լցնելը
-
Դասական թիթեղյա ներկի անոթ (1լ)
-
Դասական թիթեղյա պահածոյի անոթ
-
Թիթեղյա անոթ «բանալիի» վրա փաթաթվող կապարիչով
-
Թիթեղյա անոթ կափարիչին փակցված բացիչով
-
Սովետական ստանդարտ անոթներ 250մլ, 1լ, 2լ, 3լ ծավալով: Փակվում են միանգամյա օգտագործման թիթեղյա կամ բազմակի օգտագործման պոլիէթիլենային կափարիչներով