Անուշկա Շարմա
Անուշկա Շարմա անգլ.՝ Anushka Sharma[1] | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1988[2] (36 տարեկան) |
Ծննդավայր | Այոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[3] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ[3] |
Կրթություն | Anna University Chennai – Regional Office, Tiruchirappalli? և Bengaluru University? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, ֆոտոմոդել և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Վիրատ Կոհլի[4][5] |
Ծնողներ | հայր՝ Ajay Kumar Sharma?, մայր՝ Ashima Sharma? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Vamika Kohli?[6] |
Anushka Sharma Վիքիպահեստում |
Անուշկա Շարմա (հինդի՝ अनुष्का शर्मा մայիսի 1, 1988[2], Այոդյա, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։ Հնդկաստանի ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը, որը նկարահանվել է հինդի (Բոլիվուդ) ֆիլմերում։ Մի քանի հնդկական կինոմրցանակների, այդ թվում՝ Filmfare Awards-ի հաղթող։
Անուշկա Շարման մի քանի ապրանքանիշերի և ապրանքների դեսպան է, որը ակտիվ մասնակցություն է ունեցել սոցիալական ցանցերում։ Նա նաև աջակցում է տարբեր բարոգործական գործերի, այդ թվում՝ գենդերային հավասարությունը և կենդանիների իրավունքները։
Կենսագրություն
Անուշկան Շարման ծնվել է 1988 թվականի մայիսի 1-ին Ուտար Պրադեշ նահանգի Այոդհյա քաղաքում[7][8]։ Նրա հայրը՝ գնդապետ Աջայ Կուրմա Շարման, բանակի սպա է, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի, նրա ավագ եղբայրը՝ Karnesh-ը, կինոպրոդյուսեր է, որը նախկինում ծառայել է նավատորմում։ 2012 թվականի Times India-ի հարցազրույցում նա ասել է․ «Հպարտությամբ եմ ասում, որ ես սպայի դուստր եմ, նույնիսկ ավելին, քան դերասան լինելը»։
«Army School»-ն ավարտելուց հետո Շարման հումանիտար կրթություն է ստացել Բանգալորի «Mount Carmel» քոլեջում[9]։
Տասնհինգ տարի աշխատել է մոդելավորման բիզնեսում։ 2008 թվականին կինոյում իր առաջնաելույթը կատարել է Շահրուխ Խանի հետ միասին «Այս զույգին ստեղծել է Աստված» ֆիլմում։ Ճանաչում է ձեռք բերել «Հարսանեկան արարաողություն» և «Մինչ ես կենդանի եմ» ռոմանտիկ ֆիլմերում խաղալով։ «Մինչ ես կենդանի եմ» ֆիլմի համար ստացել է Filmfare Award մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ 2014 թվականին «Փիքեյ» կատակերգությունում, որը դարձել է տարվա ամենաշահութաբեր կինոժապավենը Հնդկաստանում, Աամիր Խանի հետ խաղացել է որպես ռեպորտյոր։ «Ազգային մայրուղի» թրիլլերում խաղացած դերի համար, որը դարձել է իր պրոդյուսերական առաջնաելույթը, արժանացել է քննադատների գովասանքին։ 2016 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել են «Սուլթան» և «Սրտի համար հեշտ չէ» ֆիլմերը, որոնք մեծ առևտրային հաջողության են հասել։
2017 թվականին թողարկվել է «Phillauri» ֆիլմը, որում, բացի առաջատար դերասանուհի լինելուց, հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր։ Ֆիլմում նրա հերոսուհին աղջկա ուրվականն էր, որը ապրում էր 19-րդ դարում։ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն։ Նույն թվականին թողարկված «Երբ Հարրին հանդիպում է Սեջալին» ֆիլմը, որտեղ նա կրկին նկարահանվել է Շահրուխ Խանի հետ միասին, ձախողվել է վարձույթում։
Անձնական կյանք
2017 թվականի դեկտեմբերին Անուշկան ամուսնացել է կրիկետ խաղացող Վիրատ Կոհլիի հետ, որի հետ հանդիպել է մի քանի տարի։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ֆ | Այս զույգին ստեղծել է Աստված | Rab Ne Bana Di Jodi | Տանյա «Տանի» Սահնի |
2010 | ֆ | Սրիկաների ընկերություն | Badmaash Company | Բյուլ-Բյուլ Սինգհ |
2011 | ֆ | Հարսանեկան իրարանցում | Band Baaja Baaraat | Շրութի Կակար |
2011 | ֆ | Տուն «Պատիալա» | Patiala House | Սիմրան Չագալ |
2012 | ֆ | Մինչ ես կենդանի եմ | Jab Tak Hai Jaan | Ակիրա Ռայ |
2013 | ֆ | Մատրուն, Բիջլին և Մանդոլան | Matru Ki Bijlee Ka Mandola | Բիջլի Մանդոլա |
2014 | ֆ | Փիքեյ | PK | Ջագաթ «Ջագու» Սահնի |
2015 | ֆ | Մայրուղի համար 10 | NH 10 | Միրա |
2015 | ֆ | Թող սիրտը բաբախի | Dil Dhadakne Do | Ֆարա Ալի |
2016 | ֆ | Սուլթան | Sultan | Արֆա Հուսեյն |
2016 | ֆ | Սրտի համար հեշտ չէ/Սրտի գործեր | Ae Dil Hai Mushkil | Ալիզե Խան |
2017 | ս | Հարևանուհի, տանն ե՞ս | Bhabi Ji Ghar Par Hai | Կամեո (սերիա №540) |
2017 | ֆ | Ֆիլաուրի | Phillauri | Շաշի |
2017 | ֆ | Երբ Հարրին հանդիպում է Սեջալին | Jab Harry met Sejal | Սեջալ Զավեռի |
2018 | ֆ | Փերի | Pari | Ռուկշանա |
2018 | ֆ | Ասեղ՝ թելով | Sui Dhaaga | Մամթա |
2018 | ֆ | Սանջու | Sanju | Վինի Դիաս |
2018 | ֆ | Զրո | Zero | Աֆիա Բենդրե |
2020 | ֆ | Անգլիական դպրոց | Angrezi Medium | Կամեո «Kudi Nu Nachne De» երգում |
Ծանոթագրություն
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #141507152 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Anushka Sharma
- ↑ https://twitter.com/AnushkaSharma/status/940240178559508481
- ↑ https://biographico.com/virat-kohli-net-worth/
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ «There is no system in the film industry: Anushka - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Anushka Sharma celebrates 25th birthday in Goa - Hindustan Times» (անգլերեն). 2013 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «The Daily Mail - Daily News from Pakistan - Newspaper from Pakistan». Dailymailnews.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշկա Շարմա» հոդվածին։ |
|