Անջար

Բնակավայր
Անջար
արաբ․՝ عنجر‎‎
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՀամայնքԶահլեի շրջան
Առաջին հիշատակում8-րդ դար
Մակերես20 կմ²
ԲԾՄ950 մետր
Բնակչություն2400 մարդ
Պաշտոնական կայքmousaleranjar.com
Անջար (Լիբանան)##
Անջար (Լիբանան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 293
ռուս..անգլ..ֆր.

Անջար (արաբերեն՝ عنجر), քաղաք Լիբանանում, տեղակայված է Բեյրութից շուրջ 50 կմ հեռավորության վրա՝ Բեքաա հովտում։ Հայտնի է նաև որպես Հաուշ Մուսա (արաբերեն՝ حوش موسى)։ Բնակչությունը՝ 2400 մարդ, հիմնականում հայեր։ Քաղաքի մակերեսը մոտ 15,5 կմ²[1]։

Պատմություն

Անջարը հիմնադրվել է 1939 թվականին Մուսալեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից։ Քաղաքը ներկայումս բաժանվում է 6 թաղամասի՝ ըստ Մուսալեռան 6 հայկական գյուղերի անունների՝ Կեբուսիկ, Յողուն-Օլուկ, Բիթիաս, Վաքըֆ, Խըդըրբեյ, Հաջ Հաբիբի։ Մուսա լեռան ավելի քան 6 հազարանոց հայ համայնքը, Ալեքսանդրետի սանջակի՝ Սիրիայից անջատվելուց և Թուրքիային կցվելուց հետո, ֆրանսիական մանդատային իշխանության հովանավորությամբ տեղափոխվել է Լիբանան և հիմնել Անջար բնակավայրը: Վերաբնակվածների շուրջ մեկ քառորդը Լիբանանում իր կեցության առաջին երկու տարիներին զոհ է գնացել մալարիայի համաճարակին՝ մինչև որ չորացվել են շրջանում գտնվող ճահիճները: 1946-48 թվականների հայրենադարձության օրերին շուրջ 548 ընտանիք ներգաղթել է Հայաստան, 468 ընտանիք՝ մնացել Անջարում:

Տնտեսություն

Բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ խնձորի արտահանումը, զարգացած է նաև արհեստաառևտրական բնագավառը:

Հասարակական կյանք

Գյուղապետն ու գյուղական խորհրդի բոլոր անդամները հայեր են: Կա 3 դպրոց և 3 եկեղեցի: Հայ առաքելական համայնքին են պատկանում սուրբ Պողոս եկեղեցին (հիմնվել է 1959 թվականին) և ազգային Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան երկրորդական վարժարանը (1940 թվականից, 2001-02 ուսումնական տարում ունեցել է 219 աշակերտ):

Առաջին հայ կաթոլիկ մատուռը հիմնվել է 1939 թվականին, ներկայումս գործող սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 1953 թվականին: Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միջնակարգ երկսեռ վարժարանը հիմնվել է 1941-1942 թվականներին (2001-02 ուսումնական տարում ունեցել է 95 աշակերտ): 1970-90-ական թվականներին գործել է նաև Աղաճանյան սանուց տունը (որբանոց):

Անջարի հայ ավետարանական եկեղեցին հիմնվել է 1939 թվականին. եկեղեցուն կից գործում են տիկնանց միություն, մանուկների համար կիրակնօրյա վարժարան, քրիստոնեական «Ջանից» երիտասարդական և պատանեկան ընկերակցությունները: 1939 թվականից գործում է հայ ավետարանական միջնակարգ վարժարանը (2001-02 ուսումնական տարում ունեցել է 311 աշակերտ), որը 1949 թվականից ֆինանսավորում է գերմանական «Հիլֆսբունդ» միսիոներական ընկերությունը:

Անջարում գործում են ՀՀԴ կուսակցության «Կարմիր լեռ» կոմիտեն, ՀՀԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ) «Շավարշ Միսաքյան», Համազգային մշակութային միության «Պարույր Սևակ» (1971-ից), Լիբանանահայ օգնության խաչի (ԼՕԽ) «Ախթամար» (1943 թվականից) և ՀՄԸՄ (1940 թվականից) մասնաճյուղերը, ինչպես նաև ԼՕԽ-ի, Հովարդ Կարագյոզյան հաստատության (1941 թվականից) և «Հիլֆսբունգ»-ի (1947 թվականից) դարմանատները:

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 347