1987 թվականին ավարտել է Վարշավայի թատերական բարձրագույն դպրոցի դերասանական, 1994 թվականին՝ ռեժիսորական բաժինը[6]։
Կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1993 թվականին՝ ռեժիսոր Ռադոսլավ Պիվովարսկու Զգացմունքների հերթագայությունը ֆիլմում կատարելով Բենվոլիոյի դերը։ Դերասանին լայն ճանաչում ու համբավ բերած առաջին խոշոր աշխատանքը եղել է Գերարդ Նովակի դերի կատարումը 1999 թվականին ռեժիսոր Քշիշտոֆ Կրաուզեի նկարահանած Պարտքը (Dług) ֆիլմում, ինչի համար արժանացել է Գդինիայի կինոփառատոնի մրցանակին «Լավագույն դերասան» անվանակարգում[7]։ Այդ հաջողությունը կրկնվել է 2005 թվականին․ այս անգամ նա մրցանակն ստացել է Հավաքորդը (Komornik) կինոնկարի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[8]։ 2006 թվականին դարձյալ «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի է առաջադրվել Բոլորս Քրիստոսներ ենք ֆիլմում իր դերակատարման համար[9]։ Լեհական այդ հեղինակավոր կինոմրցանակը նրան մեկ անգամ ևս շնորհվել է Մալգոժատա Շումովսկայի «Սիրիր և արա ինչ ուզում ես» ֆիլմի գլխավոր հերոսին կերպավորելու համար[3] ·։