Անտարկտիկական ջրածիծառ
Անտարկտիկական ջրածիծառ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
| ||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sterna vittata
J. F. Gmelin, 1789 | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Անտարկտիկական ջրածիծառ[1] (լատին․՝ Sterna vittata) որորների ընտանիքի (Laridae)[2] թռչուն։
Արեալ
Արեալ. Անտարկտիկայի Հարավային օվկիանոսի և Մերձարկտիկայի տարածքներում։ Հանդիպում են հյուսիսում Կերգուելեն, Նոր Զելանդիա, Հրո Երկիր, Ֆոլկլենդյան և Տրիստան դա Կունյա կղզիներում, հազվադեպ մինչև հարավ Բրազիլիա և Ավստրալիա։ Հարավային Ամերիկայում այս թռչունների ապրելու վայրը համընկնում է հարավամերիկյան ջրածիծառի, բևեռային ջրածիծառի բնակավայրերի հետ, որն ամեն տարի արտագաղթում է Արկտիկայից դեպի Անտարկտիկա։
Այս տեսակը ունի լայն տարածում, նրան տրված «քիչ մտահոգող տեսակ» պահպանման կարգավիճակը[3]։ Այս տեսակի թռչունների ընդհանուր թիվը գնահատվում է 140 հազար։
Տեսակի բնութագիր
Անտարկտիկական ջրածիծառ. փոքրիկ թռչուն, մարմնի երկարությունը 31-38 սմ։ Կտուցը մուգ կարմիր կամ սև է, տարեց թռչունների փետուրը սպիտակ է, մոխրագույն`մոխրագույն, միայն գլուխը սև։
Բնադրում է նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Ձագերը ձվից դուրս են գալիս դեկտեմբերից մինչև փետրվար։ Հիմնական թշնամին, մասնավորապես ձվերի և ձագերի, ծովահենաորորներն են։
Ենթատեսակներ
Առանձնացվում են Անտարկտիկական ջրածիծառի 7 ենթատեսակ[4]՝
- S. v. tristanensis (Murphy, 1938) – Տրիստան դա Կունյա կղզում և Գոֆ կղզում
- S. v. sanctipauli (Gould, 1865) – Սեյնթ Փոլ և Ամստերդամ կղզիներում
- S. v. georgiae (Reichenow, 1904)
- S. v. gaini (Murphy, 1938)
- S. v. vittata (Gmelin, 1789)
- S. v. bethunei (Buller, 1896)
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — 845 с. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 մարտի 2018).
- ↑ Կաղապար:IUCN(Ստուգված է 24 մարտի 2018).
- ↑ Gill, Frank; Donsker, David, eds. (2019). «Noddies, gulls, terns, auks». World Bird List Version 9.2. International Ornithologists' Union. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական ջրածիծառ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական ջրածիծառ» հոդվածին։ |
|