Անտեդոն (լատին․՝ Antedon), չճյուղավորված ծովային լիլիաների(Comatulida) կարգի ամենատիպիկ ներկայացուցիչ, որը նկարագրվում է նրանով, որ այդ կարգի բոլոր առանձնյակները միայն զարգացման վաղ շրջաններում ունեն ցողունիկ(պենտակրինուսի շրջանում)։
Նկարագրություն
Մետամորֆոզից հետո, որի ընթացում տեղի է ունենում ցողունիկի ներծծում, անտեդոնը տեղաշարժվում է ցիրրերի[2](մարմնի սեռական հատվածի ելուններ) միջոցով, ինչպես նաև կարող է բարձրանալ ջրի մակերևույթ՝ ակտիվորեն շարժելով ձեռքերը։ Ցեղի ներկայացուցիչները հանդիպում են գրունտային ծանծաղուտներում(մինչև 200մ)՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում[3]։
Won J. H., Rho B. J. (2001). Taxonomy of the family Antedonidae (Echinodermata, Crinoidea, Comatulida) in Korea. Korean Journal of Biological Sciences, vol. 5, p. 299-302.