Աշոտ Նադանյան
Աշոտ Նադանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | շախմատիստ |
Ashot Nadanian Վիքիպահեստում |
Աշոտ Նադանյանը (սեպտեմբերի 19, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1997), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998), ՖԻԴԵ-ի մարզիչ (2007)[1], ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ (2017)[2]։ Մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները։ 2011 թվականից՝ Լևոն Արոնյանի մարտավկան է[3]։ Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ)[4]։
Ըստ Վալերի Չեխովի՝ Նադանյանը «Ունի ահռելի ներուժ, բայց նա չէր կարողանում գտնել բավարար ժամանակ՝ շախմատի վրա մասնագիտորեն աշխատելու համար»։ Արոնյանը նշել է, որ Հայաստանում իրավիճակի պատճառով Նադանյանը չի կարող իր տաղանդի նույնիսկ մեկ տեսներորդը ցուցադրել[5]։
Իր հարձակողական ոճի պատճառով Նադանյանը ստացել է «հանճարեղ էքսցենտրիկ», «հայկական Տալ» և «Կասպարովի խորթ եղբայր» անվանուները[6]։ Տիբոր Կարոյիի 2009 թվականի գրքի վեցերորդ գլուխը նվիրված է Նադանյանին։
Վաղ տարիներ
Նադանյանը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 19-ին[7] Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում՝ վարսահարդարներ Սերգեյի և Իրինայի ընտանիքում[8]։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ յոթ տարեկանում։ Առաջին մարզիչը Ռաֆայել Սարկիսովն էր՝ Բաքվի «Սպարտակ» սպորտային ընկերությունում[9]։
Իր The Voiceless Old Man հոդվածում Նադանյանը գրում է. «Երբ ես 9 կամ 10 տարեկան էի, հաճախ էի իջնում մոտակա բակ՝ շախմատի հասուն սիրահարների հետ խաղալու։ Այդ ժամանակ գրեթե ոչ մի լուրջ մրցաշար չկար, որտեղ երիտասարդ շախմատիստները կարող էին լրջորեն խաղալ, և այդ պատճառով այս բակային մարտերը ինձ համար լավ դպրոց էին»։ Նա հիշում է, որ այդ մարտերից մեկում խաղացել է մի խորհրդավոր, լուռ օտարի հետ, ով պարզվեց, որ Վլադիմիր Մակոգոնովն է[10]։ 1986-1987 թվականներին Նադանյանը հաղթում է միջև 16 տարեկանների Ադրբեջանի առաջնությունը։ Արցախյան պատերազմի սկզբին՝ 1988 թվականին, ընտանիքը ստիպված լքում է Բաքուն՝ փախչելով Հայաստան[9]։
Շախմատային գործունեությունը
Նադանյանը մասնակցել է 1987[11], 1988[12] և 1989[13] թվականների՝ Խորհրդային մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը, 1997, 1998, 1999 (7–8-րդ տեղեր) թվականների Հայաստանի շախմատի առաջնությանը[14][15], Երևանում տեղի ունեցած 32-րդ շախմատային օլիմպիադային (1996)[16], 13-րդ Եվրոպայի ակումբային առաջնությանը (1997)[17], 1998 թվականի փնջային մրցաշարին, որտեղ նա գրավել է 7-11-րդ տեղերը 72 մասնակիցների մեջ[18], 2000[19] և 2004[20] թվականների Եվրոպայի անհատական առաջնություններին և 2013 թվականին Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի արագ շախմատի առաջնությանը[21]։ 2014 թվականին 4-րդ սեղանի վրա օգնել է Երևանի ԲԿՄԱ թիմին նվաճել արծաթե մեդալ Հայաստանի շախմատի թիմային առաջնությունում[22]։
Նրա ցուցանիշներն են.
|
|
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992 | 2380 | 2380 | 2380 | |||||||||||
1993 | 2285 | 2285 | 2285 | 2285 | ||||||||||
1994 | 2310 | 2310 | 2310 | 2310 | ||||||||||
1995 | 2335 | 2335 | 2335 | 2335 | ||||||||||
1996 | 2345 | 2325 | 2345 | 2325 | ||||||||||
1997 | 2375 | 2475 | 2475 | 2375 | ||||||||||
1998 | 2390 | 2415 | 2415 | 2390 | ||||||||||
1999 | 2413 | 2410 | 2413 | 2410 | ||||||||||
2000 | 2418 | 2413 | 2413 | 2418 | 2413 | |||||||||
2001 | 2407 | 2407 | 2407 | 2407 | 2407 | 2407 | ||||||||
2002 | 2407 | 2435 | 2446 | 2432 | 2446 | 2407 | ||||||||
2003 | 2433 | 2423 | 2400 | 2388 | 2433 | 2388 | ||||||||
2004 | 2389 | 2404 | 2392 | 2392 | 2404 | 2389 | ||||||||
2005 | 2393 | 2429 | 2429 | 2425 | 2429 | 2393 | ||||||||
2006 | 2425 | 2431 | 2431 | 2436 | 2436 | 2425 | ||||||||
2007 | 2436 | 2436 | 2436 | 2436 | 2436 | 2436 | ||||||||
2008 | 2436 | 2437 | 2437 | 2446 | 2446 | 2436 | ||||||||
2009 | 2441 | 2441 | 2441 | 2441 | 2433 | 2441 | 2433 | |||||||
2010 | 2433 | 2433 | 2411 | 2411 | 2411 | 2426 | 2433 | 2411 | ||||||
2011 | 2426 | 2426 | 2426 | 2436 | 2436 | 2436 | 2436 | 2426 | ||||||
2012 | 2432 | 2443 | 2443 | 2443 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2443 | 2428 | |||
2013 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2428 | 2408 | 2408 | 2408 | 2408 | 2408 | 2428 | 2408 |
2014 | 2408 | 2408 | 2399 | 2416 | 2416 | 2416 | 2385 | 2385 | 2385 | 2385 | 2385 | 2385 | 2416 | 2385 |
2015 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2372 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2380 | 2372 |
2016 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2379 | 2391 | 2391 | 2391 | 2380 | 2380 | 2391 | 2379 |
2017 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2380 | 2344 | 2344 | 2344 | 2338 | 2338 | 2338 | 2380 | 2338 |
2018 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 | 2338 |
2019 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 |
2020 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 | 2317 |
2021 | 2317 | 2317 | 2317 | 2335 | 2335 | 2317 | ||||||||
2022 | 2319 | 2301 | 2279 | 2319 | 2279 | |||||||||
2023 | 2251 | 2257 | 2257 | 2251 | ||||||||||
2024 | 2248 | 2249 | 2248 | 2249 | 2248 |
Ծանոթագրություններ
- ↑ Նադանյան Աշոտ Սերգեյի - Հայկական մարզական պորտալ(չաշխատող հղում)
- ↑ «Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Ա. Նադանյան. «Սիրտս Լևոնի համար հանգիստ է»
- ↑ Ashot Nadanian - Yearbook Surveys - New In Chess Արխիվացված 2012-05-30 archive.today (անգլ.)
- ↑ Karolyi, 2009, էջ 219
- ↑ "Interview: Levon Aronian", New In Chess Magazine, No. 2, 2012, p. 43
- ↑ «Nadanian». Armenian Chess Federation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Nadanian, Ashot (2011 թ․ հուլիսի 25). «Tigran Petrosian leads in Lake Sevan». ChessBase.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «Interview with IM Ashot Nadanian». SingaporeChessNews. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Nadanian, Ashot (2010 թ․ հուլիսի 23). «The Voiceless Old Man». S'pore Chess News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «36-րդ USSR Junior Chess Championship, Kapsukas, January 5–18, 1987». RusBase. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «37-րդ USSR Junior Chess Championship, Ivano–Frankivsk, January 5–18, 1988». RusBase. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «38-րդ USSR Junior Chess Championship, Pinsk, January 5–18, 1989». RusBase. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Джаникян, Грач (2011 թ․ հունվարի 11). Одним глазом – в Вейк-ан-Зее (ռուսերեն). Chess-News.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Crowther, Mark (1999 թ․ նոյեմբերի 1). «TWIC 260: Armenian Chess Championships». London Chess Center. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Bartelski, Wojciech. «Men's Chess Olympiads: Ashot Nadanian». OlimpBase. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Bartelski, Wojciech. «European Men's Chess Club Cup: Ashot Nadanian». OlimpBase. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Crowther, Mark (1998 թ․ նոյեմբերի 9). «The Week in Chess 209: Zonal 1.5 Panormo, Crete». London Chess Center. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «European Men Championship». Ruschess.com. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «European Individual Championships (2014)». ChessGames.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «FIDE World Rapid and Blitz Championships 2013». The Week In Chess. 2013 թ․ հունիսի 10. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Armenian Team Chess Championship: Ashot Nadanian». OlimpBase. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Matlak, 1992, էջ 2
- ↑ «Tbilisi 1996». 365Chess.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Chessville – Annotated Games – Bukhuti Gurgenidze vs Ashot Nadanian, Tbilisi 1996». Chessville. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Sloan, Sam. «Armenians Sweep 1998 New York Open Chess Tournament». Anusha.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Moscou 2002 – Աերոֆլոտ օփեն» (պորտուգալերեն). BrasilBase. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «FIDE Archive – Tournament report July 2002: Final 4 Estrin Memorial». World Chess Federation. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «FIDE Archive – Tournament report April 2004: Aeroflot Open 2004 B». World Chess Federation. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «FIDE Archive – Tournament report April 2005: 20th Goldberg Memorial». World Chess Federation. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Lam Choong Wai, Edwin (2006 թ․ սեպտեմբերի 18). «Dao slices his way past Dimakilling». ChessBase. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «FIDE Archive – Tournament report April 2008: 1st Leg ASEAN Circuit Chess Tournament 2008 (GMB)». World Chess Federation. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Lam Choong Wai, Edwin (2008 թ․ սեպտեմբերի 2). «5-րդ Dato' Arthur Tan Open – Li Chao wins again». ChessBase. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «1st Korea Open Chess Tournament 2008». Chess-Results.com. 2008 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «22-րդ National Rapid Chess Championships 2010». Chess-Results.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «81st Yerevan Ch. Final». Chess-results.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «4-րդ Karen Asrian Memorial». Chessdom.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Andranik Margaryan Memorial 2012 – Round robin». Chess-Results.com. 2012 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «2012 Armenian Rapid Championship». Chess-Results.com. 2012 թ․ փետրվարի 18. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Գրականություն
- Matanović, Aleksandar (1991), Chess Informant 52, Chess Informant, ISBN 86-7297-025-X
- Matlak, Jacek (1992), III Miedzynarodowy Turniej Szachowy Czestochowa 92 – Open (Polish)
{citation}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Speelman, Jon; Tisdall, Jon; Wade, Bob (1993), Batsford Chess Endings, B. T. Batsford, ISBN 0-7134-4420-7
- Lalić, Bogdan (1998), The Budapest Gambit, Batsford, ISBN 978-0-7134-8456-4
- Matanović, Aleksandar (2000), Chess Informant 79, Chess Informant
- Watson, John L. (2003), Chess Strategy in Action, Gambit, ISBN 1-901983-69-2
- New in Chess Editorial Team (2006), New in Chess Yearbook 78, New in Chess, ISBN 90-5691-160-0
- Moskalenko, Viktor (2008), The Fabulous Budapest Gambit, New In Chess, ISBN 978-90-5691-224-6
- Karolyi, Tibor; Aplin, Nick (2009), Genius in the Background, Quality Chess, ISBN 978-1-906552-37-4
- New in Chess Editorial Team (2010), New in Chess Yearbook 96, New in Chess, ISBN 978-90-5691-303-8