Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Աշխատել է Հոնդուրասում, Գվատեմալայում, Մեքսիկայում։ 1926 թվականին վերադառնալով հայրենիք, ներգրավվել է Միացյալ Նահանգների օկուպացիայի դեմ ազգային-ազատագրական պայքարի մեջ։ 1927 թվականին գլխավորել է Նիկարագուայի տարածքը զավթած ԱՄՆ զորքերի դեմ պարտիզանական շարժումը, որը վերածվել է քաղաքացիական պատերազմի։ Պատերազմի հետևանքով երկիրն ազատագրվել է (1933) ամերիկյան զորքերի տիրապետությունից։ 1934 թվականի փետրվարին Սանդինոն կանչվել է Մանագուա՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ կառավարության հետ պաշտոնական բանակցությունների համայնք և ուխտադրժորեն սպանվել։
Սանդինոյի անունով է կոչվել Նիկարագուայի ազգային-ազատագրության ճակատը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 177)։