Աուտո
Աուտո (իսպ.՝ auto, պորտ.՝ auto), թատերական մեկ արարից բաղկացած հանդիսությունների տեսակ՝ Աստվածաշնչի և Ավետարանի թեմաներով։ Աուտոն ծագել և լայն տարածում է գտել 14-րդ դարում Իսպանիայում և Պորտուգալիայում։ Սկզբնական շրջանում եղել է պարզունակ խաղ մի քանի գործող անձով, 16-17-րդ դարերում ուղեկցվել է բազմամարդ շքերթներով, բաց երկնքի տակ մեծաշուք հանդիսություններով։ Ծառայել է կաթոլիկական եկեղեցու գաղափախոսության տարածմանը։ Աուտոներ են գրել իսպանական և պորտուգալական Վերածննդի հեղինակներ Լոպե դե Վեգան, Պեդրո Կալդերոնը և այլք[1]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Хрестоматия по зарубежной литературе. Эпоха Возрождения, сост. Б. И. Пуришев,т. 1. — Москва: Учпедгиз, 1959.
- Piezas maestras del teatro teologico espanol. Autos sacramentales. Madrid, 1946.