Ապահովագրության վիճակագիր

Ապահովագրության վիճակագիր կամ ակտուար, մասնագետ, որը զբաղվում է մաթեմատիկական մեթոդների միջոցով ռիսկի և անորոշության չափմամբ և կառավարմամբ[1]։ Համապատասխան բնագավառը ապահովագրական վիճակագրությունն է, որը ընդգրկում է խիստ մաթեմատիկական հաշվարկներ կյանքի տևողության և կյանքի ապահովագրության ոլորտներում։ Այս ռիսկերը կարող են ազդել հաշվապահական հաշվեկշռի երկու կողմերի վրա և պահանջում են ներդրումների կառավարման, պարտավորությունների կառավարման և գնահատման հմտություններ[2]։ Ապահովագրության վիճակագրերը տրամադրում են ֆինանսների անվտանգության համակարգերի գնահատում՝ կենտրոնանալով դրանց բարդության, մաթեմատիկական մոդելների և մեխանիզմների վրա[3]։

Չնայած ապահովագրության գաղափարը գոյություն է ունեցել անտիկ ժամանակներից[4][5][6], ռիսկերը գիտականորեն չափելու և մեղմելու համար անհրաժեշտ հասկացությունները ծագել են 17-րդ դարից՝ հավանականությունների տեսության և անուիտետի զարգմացման հետ մեկտեղ[7]։ 21-րդ դարում ակտուարները պետք է ունենան անալիտիկ հմտություններ, բիզնես գիտելիքներ և մարդկային վարքագծի և տեղեկատվական համակարգերի իմացություն՝ ռիսկերը վերահսկող ծրագրեր մշակելու և կառավարելու համար[1]։ Ակտուար դառնալու պահանջները կախված են երկրներից, սակայն գրեթե բոլոր գործընթացները կիսում են խիստ կրթության կամ քննության և պահանջում են տարիներ[8][9]։

Մասնագիտությունը մշտապես դասվել է ամենացանկալիների ցանկում[10]։ Միացյալ Նահանգներում տարբեր հետազոտությունների ընթացքում ակտուար լինելը 2010 թվականից ի վեր մի քանի անգամ զբաղեցրել է առաջին կամ երկրորդ տեղը[11][12][13], իսկ վերջին տասնամյակի մեծ մասի ընթացքում եղել է լավագույն 20-ում[14][15][16][17][18]։

Ծանոթագրություններ

Գրականություն