Ապոլիմա (անգլ.՝ Apolima), Արևմտյան Սամոա կղզիներից ամենափոքր (ինչպես տարածքով, այնպես էլ բնակչությամբ) բնակելի կղզին է։ Ապոլիմայի բնակչությունը կազմում է 75 մարդ (2006[1][2] թվականի տվյալներով) և կենտրոնացված է կղզու հյուսիսային ափին գտնվող Ապոլիմա Տաի գյուղում։ Ապոլիմա կղզին, որը գտնվում է համանուն նեղուցում, մտնում է Աիգա ի լե Տաի շրջանի կազմի մեջ։ Ապոլիմայից ոչ հեռու գտնվում է ավելի մեծ՝ Մանոնո կղզին։ Վարչականորեն կղզին պատկանում է Աիգա ի լե Տաի շրջանին։