Առաջին անգամ ամուսնացած
Առաջին անգամ ամուսնացած ռուս.՝ Впервые замужем | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | օգոստոս 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Խեյֆից[1] |
Սցենարի հեղինակ | Պավել Նիլին |
Դերակատարներ | Եվգենյա Գլուշենկո, Նիկոլայ Վոլկով (կրտսեր), Վալենտինա Տելիչկինա, Սվետլանա Սմիռնովա և Իգոր Ստարիգին |
Օպերատոր | Վլադիմիր Դյակոնով |
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
Նկարահանման վայր | Նիժնի Նովգորոդ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 90 րոպե |
IMDb | ID 0171902 |
«Առաջին անգամ ամուսնացած» (ռուս.՝ «Впервые замужем»), 1979 թվականի խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը «Լենֆիլմ» կինոստուդիայում Պավել Նիլինի համանուն պատմվածքի հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1980 թվականի օգոստոսին[2]։
Սյուժե
Իմանալով, որ Տոնյան հղի է, նրա ընկերը մեկնում է Անգարա՝ առանց հասցե թողնելու։ Տոնյան միայնակ մեծացնում է դստերը՝ նրան ոչ մի բանից չզրկելով, բայց դուստրն ամաչում է իր մորից, որը ժամանակին լավ կրթություն ստանալու հնարավորություն չունենալով՝ աշխատում է որպես աման լվացող։ Ամուսնանալով՝ դուստրը համոզում է մորը տեղափոխվել քրոջ հետ ապրելու՝ փաստորեն նրան վտարելով տնից։ Ընկերուհուց ստացած հասցեով Անտոնինան մեկնում է հեռավոր գյուղ, որտեղ ծանոթանում է միայնակ այրու հետ, որը երազում է հանդիպել լավ կնոջ։
Դերերում
- Եվգենիա Գլուշենկո – Տոնյա (Անտոնինա Վասիլևնա Բոլոտնիկովա)
- Նիկոլայ Վոլկով – Եֆիմ Եմելյանովիչ Պուրիշև (դերը հնչյունավորել Է Ալեքսանդր Դեմյանենկոն)
- Վալենտինա Տելիչկինա – Գալյա (Գալինա Բորիսովնա)
- Սվետլանա Սմիռնովա – Թամարա Բոլոտնիկովա
- Իգոր Ստարիգին – Վալերի Պերեվոզչիկով
Էպիզոդներում
- Նադյա Կլիմենտովիչ – Թամարան մանկության տարիներին
- Ֆեոդոր Բալակիրև – Վորոժեյկին
- Գալինա Վոլկովա – Տոնյայի ընկերուհին
- Տատյանա Գոլիշևա – Տոնյայի ընկերուհին
- Սերգեյ Իվանով – Յուրի Երմոլաևիչ Գվոզդեցկի
- Նիկոլայ Կարամիշև – Վալերիի հայրը
- Նադեժդա Կարպեչենկո – Տոնյայի ընկերուհին
- Նինա Մամաևա – Լուկերիա Պետրովնա, լաբորատորիայի պահակ
- Ալեքսեյ Միխայլով – պարետ
- Նիկոլայ Մուրավյով
- Ելենա Սոլովյովա – Ալյոնա
- Լյուդմիլա Ստարիցինա – մատուցողուհի
Լուսագրերում նշված չեն
- Լյուդմիլա Արժանիկովա – կին «30-ն անց» ակումբում
- Յուրի Դեդովիչ – փեսացու «30-ն անց» ակումբում
- Սերգեյ Նիկոնենկո – դերասան հուսարի դերում ֆիլմի նկարահանման հրապարակում
- Պավել Պերվուշին – գյուղացի
- Վալերի Սմոլյակով – գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից
- Անատոլի Ստոլբով – Սավելի Սավելևիչ, Գալինա Բորիսովնայի ամուսինը
- Վերա Տիտովա – հասցեատեր
- Օլեգ Խրոմենկով – դերասան հուսարի դերում ֆիլմի նկարահանման հրապարակում
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Պավել Նիլին, Իոսիֆ Խեյֆից
- Բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
- Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Դյակոնով
- Գլխավոր նկարիչ՝ Յուրի Պուգաչ
- Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Օլեգ Կարավայչուկ[3]
Մրցանակներ
- 1980 - XIII համամիութենական կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Եվգենիա Գլուշենկոյին,
- 1980 - մրցանակ գրող Պավել Նիլինին XIII համամիութենական կինոփառատոնում,
- 1980 - XXII համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ ֆիլմին (Կառլովի Վարի, Չեխոսլովակիա)։
Փաստեր
- Նկարահանումները տեղի են ունեցել 1979 թվականի ամռանը Գորկի քաղաքում։
- Դերասանուհիները, որոնք ֆիլմում կատարել են մոր և դստեր դերերը, ունեն ընդամենը չորս տարվա տարիքային տարբերություն. Եվգենիա Գլուշենկոն ծնվել է 1952 թվականին, Սվետլանա Սմիռնովան՝ 1956 թվականին։
Ծանոթագրություններ
- ↑ http://www.imdb.com/title/tt0171902/
- ↑ «Առաջին անգամ ամուսնացած» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Առաջին անգամ ամուսնացած» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
- ««Впервые замужем»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
- «Впервые замужем» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- «Впервые замужем» на сайте «Энциклопедия отечественного кино».
- ВПЕРВЫЕ ЗАМУЖЕМ // Энциклопедия кино. — 2010.
- ««Впервые замужем»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ««Впервые замужем»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- «Впервые замужем» (1979) YouTube
|