Աստղարար կամ ստելարատորը (անգլերեն՝ stellarator. կարդացվում է՝ սթելրեյթր) մի գործիք է, որ օգտագործվում է մագնիսական դաշտերով տաք պլազմայի սահմանափակման համար՝ մի վարած միջուկային ֆուզիոն ռեակցիայի պահպանման համար։
Պլազմայի սահմանափակման համար պետք եղած մագնիսական դաշտը լրիվորեն ստեղծվում է արտաքին կոճերով։ Դա ստեղծվել է Լիման Սպիցերի միջոցով, և առաջին այդպիսի գործիքները կառուցվել են Պրինստոնի Պլազմայի Ֆիզիկայի Լաբորատորիայում 1951 թվականին։ Այս վաղամյա ֆուզիոնի միտքը գտել է այս անունը, քանի որ դա խոսում էր արևի հզորության աղբյուրը լծելու համար—stellar անգլերենով նշանակում է աստղային, իսկ արևը մի աստղ է։
Ներկա աստղարար փորձեր
Պարուրաձև Համաչափ Փորձ (Helically Symmetric eXperiment) -- Վիսկոնսին, ԱՄՆ
Մեծ Պարուրաձև Սարք (Large Helical Device) -- Ճապոնիա
Ազգային Սեղմ Աստղարարի Փորձ (National Compact Stellarator eXperiment) -- Նյու Ջերսի, ԱՄՆ—Այս աստղարարի կառուցումը կիսատ է թողվել բարձր ծախսերի պատճառով[1]