Ավազակի դուստր Ռոնին
Ավազակի դուստր Ռոնին շվեդ.՝ Ronja Rövardotter | |
---|---|
Հեղինակ | Աստրիդ Լինդգրեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի, մանկական արվեստի գործ և արկածային |
Թեմա | ընկերություն, բնություն և robber? |
Բնօրինակ լեզու | շվեդերեն |
Կերպար(ներ) | Ronia the Robber's Daughter? |
Նկարագրում է | Ronia, the Robber's Daughter universe? |
Նկարազարդող | Մետ Իվերս |
Երկիր | Շվեդիա |
Հրատարակման վայր | Շվեդիա |
Հրատարակիչ | Rabén & Sjögren |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1981 |
Թարգմանիչ հայերեն | Հռիփսիկ Վարդանյան (ռուսերենից) |
Հրատարակում հայերեն | Արևիկ, Երևան, 1998 թ. |
Թվային տարբերակ | grapaharan.org |
Ronja Rövardotter Վիքիպահեստում |
«Ավազակի դուստր Ռոնին» (շվեդ.՝ Ronja Rövardotter), շվեդ մանկագիր և հրապարակախոս Աստրիդ Լինդգրենի հեքիաթ-վիպակ է փոքրիկ Ռոնիի մասին, որն ապրում է անտառում՝ հինավուրց ամրոցում իր ընտանիքի և հայրիկի ավազակախմբի հետ։
Սյուժե
Գլխավոր հերոսուհին Ռոնին, ինչպես Աստրիդ Լինդգրենի շատ գրքերում, երեխա է։ Ռոնին զվարթ, կենսուրախ, քաջ, հետաքրքրասեր, չնայած և կամակոր աղջիկ է։ Իր հայրը Մատիս անունով ավազակապետն է, մայրը՝ Լովիսան։ Նրանք պաշտում են իրենց աղջկան, բայց չեն վախենում ազատություն տալ Ռոնիին, և նա շուտով սովորում է գոյատևել անտառում, որ շրջապատում է նրանց ամրոցը և որտեղ կան թզուկներ, դրուդներ և այլ բազմաթիվ հեքիաթային և առասպելական էակներ։ Ավազակախումբը՝ Մատիսի գլխավորությամբ, թալանում է մարդկանց, որոնք անցնում են անտառով, սակայն Ռոնին առայժմ չգիտի այդ մասին։
Մատիսի ոխերիմ թշնամի Բորկան նույնպես ավազակապետ է։ Ռոնին ծանոթանում է Բիրքի՝ Բորկայի որդու հետ։ Նրանք սկզբում թշնամաբար են վերաբերվում մեկ մեկու, այնուհետև փրկում մեկը մյուսի կյանքը և վերջ ի վերջո որոշում դառնալ քույր ու եղբայր։ Իմանալով այդ, իրենց ընտանիքները ավելի են թշնամանում, և Ռոնին ու Բիրքը փախչում են անտառ և փորձում գոյատևել այնտեղ։ Անտառում շատ արկածներ ունենալուց հետո, երեխաները հասկանում են, թե ինչ է իսկական ընկերությունը։ Ռոնին համոզվում է, որ Բիրքը ազնիվ, հավատարիմ ու նվիրված ընկեր է։ Գրքի վերջում ավազակախմբերը ստիպված են լինում հաշտվել, որպեսզի երեխաները վերադառնան տուն (դա Ռոնիի և Բիրքի պայմանն էր)։ Ռոնին ու Բիրքը երդվում են երբեք ավազակ չդառնալ չնայած իրենց հայրերի դժգոհությանը։
Հետաքրքիր փաստեր
- Ավազակի դուստր Ռոնին։ Հեքիաթ-վիպակ / Ա. Լիդգրեն Թարգմ./ռուսերենից/՝ Հ. Վարդանյան. - Երևան։ Արևիկ, 1998. 111 էջ.
- 1984 թ. շվեդ ռեժիսոր Տագե Դանիէլսոնը նկարահանել է ֆիլմ՝ գրքի հիման վրա։
- 1994 թ. Գերմանիայում գրքի հիման վրա մուզիքլ է բեմադրվել։
- 2014 թվականին ռեժիսոր Գոռո Միյաձակին պլանավորում է նկարահանել անիմե սերիալ Studio Ghibli «Sanzoku no Musume Ronja»[1].
- Ռուսական Mechanical Poet խումբը ունի երգ Stormchild, որը նվիրված է Ռոնիի ծննդյան փոթորկոտ գիշերին, երբ կայծակը այնքան ուժեղ էր, որ նրանց ամրոցը երկու կես արեց։
Ծանոթագրություններ
- ↑ սկբում մումի-տրոլներ, հետո Ավազակի դուստր Ռոնին
Արտաքին հղումներ
- թվային տարբերակ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- գրականության ցանկ կրտսեր դպրոցականների համար Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Գիբլի ընկերության անիմե-սերիալը
- Աստրիդ Լինդգրեն. Ստեղծագործություններ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազակի դուստր Ռոնին» հոդվածին։ |
|