Ուսանել է Փարիզում, 1816 թվականից աշխատել է Պետերբուրգում։ Մոնֆերանի ստեղծագործություններում արտացոլվել է ուշ կլասիցիզմից էկլեկտիզմին անցումը։ Գործերից են՝ Սուրբ Իսահակի տաճարը, Ալեքսանդրյան սյունը (1830-1834), Լոբանով-Ռոստովսկու տունը (1817-1820), Ձմեռային պալատի ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունը (1827-1830 թվականների սկիզբ), Գագարինայի տան վերակառուցումը (այժմ՝ Կոմպոզիտորների տուն, 1840-ական թթ․)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 21)։