Ավիավթար Ամստերդամի մոտ (2009)
Չվերթ 1951 Turkish Airlines | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2009 թվականի փետրվարի 25-ին |
Ժամանակ | 10:31 CET (09:31 UTC) |
Պատճառ | Անձնակազմի սխալ |
Վայր | Սխիպհոլ և Ամստերդամ, , Նիդերլանդներ |
Չվերթ | TK 1951 |
Թռիչքի վայր | Ստամբուլ |
Վերջնական կետ | Ամստերդամ |
Զոհվածներ | 9 |
Aviation Safety Network ID | 20090225-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 737-8F2 |
Ավիաընկերություն | Turkish Airlines |
Կողային համար | TC-JGE |
Արտադրման թվական | 2002 թվականի հունվարի 24-ին (առաջին չվերթ) |
Ուղևորներ | 128 |
Անձնակազմ | 7 |
Կենդանի մնացած | 126 |
Turkish Airlines Flight 1951 Վիքիպահեստում |
Ավիավթար Ամստերդամի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 25-ին։ Boeing 737-8F2 ինքնաթիռը, որը պատկանում էր Turkish Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ TK 1951[1], Ստամբուլից դեպի Ամստերդամ։ Ինքնաթիռը վայրէջքի պահին վթարի է ենթարկվում Սխիպխոլ օդանավակայանում[2]։ Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ, 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամները։ Վթարի հետևանքով զոհվում են 9 հոգի, իսկ 86 հոգին փրկվում են։
Ինքնաթիռ
Boeing 737-8F2 ինքնաթիռը (գրանցման համարը TC-JGE) արտադրվել է 2002 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հունվարի 24-ին։ Մոդել 8F2 եղել է նոր կոնֆիգուրացիա՝ Boeing 737-800։ Նույն թվականի մարտի 27-ին ինքնաթիռը հանձնվում է Turkish Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ CFM International 56-7B26 արտադրության։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 55- ամյա Հասան Տախսին Արիսան (թուրքերեն՝ Hasan Tahsin Arısan)։ Առավել փորձառու օդաչու Turkish Airlines ավիաընկերությունում[3]։ Աշխատել է ավիաընկերությունում 1996 թվականից։ Օդում անցկացրել է ավելի քան 15000 ժամ։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 42- ամյա Մուրատ Սեզեր (թուրքերեն՝ Murat Sezer)։
- Ինքնաթիռի երրորդ հրամանատար - 29- ամյա Օլկայ Օզգուր (թուրքերեն՝ Olcay Özgür)։
Ինքնաթիռում աշխատում էին չորս սպասուհի։
- Ֆիգեն Էրեն (թուրքերեն՝ Figen Eren)
- Պերիխան Յոզդեն (թուրքերեն՝ Perihan Özden)
- Ուլվի Մուրատ Եսկին (թուրքերեն՝ Ulvi Murat Eskin)
- Յասմին Վուրալ (թուրքերեն՝ Yasemin Vural)
Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ - 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամներ[3][4][5].
Քաղաքացիություն | Ուղևորների քանակը | Անձնակազմի անդամները | Ընդհանուր |
---|---|---|---|
Նիդեռլանդներ | 53 | 0 | 53 |
Թուրքիա | 51 | 7 | 58 |
ԱՄՆ | 7 | 0 | 7 |
Մեծ Բրիտանիա | 3 | 0 | 3 |
Գերմանիա | 1 | 0 | 1 |
Բուլղարիա | 1 | 0 | 1 |
Իտալիա | 1 | 0 | 1 |
Չինաստան | 1 | 0 | 1 |
Անհայտ | 10 | 0 | 10 |
Ընդամենը | 128 | 7 | 135 |
Աղետ
Անձնակազմը փորձել է վայրէջք իրականացնել 18R/36L թռիչքուղու վրա, բայց ինքնաթիռը կորցրել է բարձրությունը և ընկել է ներքև[6]։
Վթարի արդյունքում ինքնաթիռը բաժանվել է 3 մասի։ Շարժիչները նույնպես բաժանվել են մասերի և ինքնաթիռից գտնվել են 100 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, ինքնաթիռը վթարից հետո է սկսել բռնկվել կրակով։
Հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել անձնակազմի սխալի պատճառով։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Track Flight Status for TK 1951 Արխիվացված 2009-02-28 Wayback Machine (անգլ.)
- ↑ BBC: Turkish plane crash in Amsterdam (անգլ.)
- ↑ 3,0 3,1 At least 9 killed as Turkish plane crashes near Amsterdam - International Herald Tribune (անգլ.)
- ↑ Passenger List (անգլ.)
- ↑ DE TELEGRAAF: 53 Nederlanders in ramp-toestel (նիդեր.)
- ↑ NOS: Oorzaak vliegtuigcrash nog onbekend Արխիվացված 2009-02-28 Wayback Machine (նիդեր.)
Արտաքին հղումներ
- Turkish Airlines Special Issues
- Radartrack crashed airplane Արխիվացված 2009-03-01 Wayback Machine
- Associated Press։ Airliner Crashes in Amsterdam ՅուԹյուբում (video)
- BBC World News։ Nine killed in Amsterdam plane crash ՅուԹյուբում (video)
- Dutch Safety Board Report Summary on SKYbrary Արխիվացված 2013-11-08 Wayback Machine