Ավստրիայի խորհրդարանի շենք
Ավստրիայի խորհրդարանի շենք Parlamentsgebäude, colloquially das Parlamen | |
---|---|
![]() Ավստրիայի խորհրդարանի շենք | |
Երկիր | ![]() |
Նախագծի հեղինակ | Թեոֆիլ ֆոն Հանսեն |
Հիմնադրման թվական | 1883 |
Կարգավիճակ | գործող |
🌐 | parlinkom.gv.at |
Ավստրիայի խորհրդարանի շենք (գերմ.՝ Parlamentsgebäude, colloquially das Parlament), պետական շենք Վիեննայում, որտեղ 1918 թվականից մինչև այսօր նստում է Ավստրիայի խորհրդարանի ազգային և ֆեդերալ խորհուրդները։ Մինչ այդ շենքը հանդիսանում էր Ավստրո-Հունգարիական կայսրության պատգամավորների պալատ[1][2]։


Խորհրդարանի շենքը գտնվում է Վիեննայի Ներքին քաղաք շրջանի Ռինգշտրաս փողոցի վրա, Հոֆբուրգ պալատական համալիրի հարևանությամբ։ Բաց է տուրիստական այցելությունների համար։
Շենքը կառուցվել է 1874-1883 թվականներին, ճարտարապետ Թեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով։ Չնայած, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շենքը լուրջ ավերածությունների ենթարկվեց, բնօրինակ ինտերիերի մեծ մասը վերականգնվել է 1955-1956 թվականներին։
Խորհրդարանի շենքը զբաղեցնում է ավելի քան 13 500 քառ․մ տարածք։ Այն ունի ավելի քան 100 սենյակ, որոնցից ամենակարևորներն են Ազգային Խորհրդի, Ֆեդերալ Խորհրդի և նախկին կայսերական ներկայացուցչական պալատները (Abgeordnetenhaus)։ Շենքում կան նաև բազմաթիվ խորհրդակցական սենյակներ, գրադարաններ, ընդունելության սենյակներ, բարեր և սպորտզալեր։ Այս շենքում անցկացվում են մի շարք կարևոր պետական միջոցառումներ, այդ թվում Ավստրիայի նախագահի երդման արարողությունը և ամենամյա պաշտոնական ելույթը, որը տեղի է ունենում ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ին։
Աթենաս Պալասի արձան
Առավել հայտնի և տեսարժան կառույցը Աթենաս-Պալլասի արձանն է, որը 1893 - 1902 թվականներին կառուցել են ճարտարապետ Կառլ Կունդմանը, Ժոզեֆ Տոտենհեյնը և Հյուգո Հերդլթը։ Չորս կերպարները, որոնք ընկած են Աթենասի ոտքերի վրա, այլակերպորեն խորհրդանշում են Ավստրո-Հունգարական կայսրության չորս կարևոր գետերը՝ Դանուբը և Իննը առջևից, Էլբան և Վլտավան՝ հետևից։ Կողմերից տեղակայված են Էրոսի արձանը՝ դելֆինների հետ, կնոջ արձանը։ Ընդհանուր քանդակաշարի ամենաբարձր հատվածում կանգնած է հունական դիացաբանության իմաստության և ողջախոհության աստվածուհի Աթենասը, որի ձախ ձեռքում նիզակ է, աջում՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի արձանը։
Ծանոթագրություններ
- ↑ Oktoberdiplom und Februarpatent: Verfassung mit Widerständen
- ↑ «120 Jahre Parlamentsgebäude. (PDF; 249 kB) Österreichisches Parlament, S. 16» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
- Խորհրդարանի պաշտոնական կայք (գերմ.), (անգլ.)
- http://www.parlament.gv.at/EN/BE/PGEB/RUNDGANG/show.psp?P_TEXT=1 Արխիվացված 2008-10-23 Wayback Machine
- Վիեննայում Ավստրիայի խորհրդարանի շենքի մասին Nice-places.com կայքում
|