Ատամների անատոմիա
Ատամների անատոմիա | |
---|---|
Տեսակ | branch of biology? |
Ենթադաս | անատոմիա |
Ատամների անատոմիա, անատոմիայի ոլորտ, որը նվիրված է մարդու ատամների կառուցվածքի ուսումնասիրությանը: Այն ներառում է ատամների զարգացումը, տեսքը և դասակարգումը: (ատամների աշխատանքը միմյանց հետ շփվելիս քննարկվում է ատամնակծվածք բաժնում): Ատամների առաջացումը սկսվում է ծնվելուց առաջ։ Ատամների անատոմիան նաև տաքսոնոմիական գիտություն է. այն զբաղվում է ատամների և դրանք կազմող կառուցվածքների անվանակոչմամբ։
Սովորաբար մարդն ունենում է 20 սկզբնական ատամներ՝ կաթնատամներ, և 32 մշտական ատամներ։ Վերջում ծկթող չորս մշտական ատամները երրորդ մեծ աղորիքներն են (իմաստության ատամ)։ Կաթնատամներից ուղիղ կեսը գտնվում է վերին ծնոտում, մյուս կեսը ստորին ծնոտում, մշտական ատամներից 16-ը՝ վերին ծնոտում, 16-ը՝ ստորին ծնոտում։
Ատամի աճ
Ատամի աճը բարդ պրոցես է, որի ընթացքում սաղմնային բջիջները ձևափոխվում են, աճում և տեղաշարժվում բերանի խոռոչ։ Ատամներ ունեն կենսաբանական շատ տեսակներ, և նրանց ատամների զարգացումը նման է մարդու ատամների զարգացմանը։ Որպեսզի մարդն ունենա առողջ բերանի խոռոչ և ատամներ, էմալը, դենտինը, ցեմենտը և պարօդոնտը պետք է զարգանան պտղի զարգացման համապատասխան փուլերում։ Կաթնատամները սկսում են ձևավորվել սաղմնային զարգացման վեցերորդից ութերորդ ամիսներին, իսկ մշտական ատամները՝ քսաներորդ շաբաթից սկսած[1]։ Եթե ատամները չձևավորվեն տվյալ ժամանակաշրջաններում, ապա շատ հավանական է, որ կառաջանան բարդություններ, ընդհուպ սաղմի՝ հետագայում ատամի, բացակայություն։
Ատամների զարգացման ընթացքը բնութագրելու համար կատարվել են շատ հետազոտություններ։ Գիտնականները կարծում են, որ առաջին սաղմնային պարկում կան ատամի աճը խթանող գործոններ[2]։ Ատամի սաղմը բջիջների հավաքածու է, որոնցից վերջնարդյունքում ձևավորվում է ատամը։ Ատամի սաղմը կազմված է երեք մասից[3][4][5][6]․
- էպիթելային էմալային օրգան, որից առաջանում է ատամի էմալը
- մեզենքիմային պտկիկ, որից առաջանում է ատամի դենտինը և կակղանը
- մեզենքիմային պարկիկ, որից առաջանում է պարօդոնտը։
Անվանում և համարակալում
Անվանում
Ատամներն անվանվում են ըստ իրենց դասի, կարգի, տեսակի և տեղակայման։ Ատամները լինում են երկու տեսակ՝ ժամանակավոր (կաթնատամներ) և մշտական։ Անվանումը կախված է նաև ատամի վերին կամ ստորին ծնոտի տեղակայումից։ «Վերծնոտային» անվանում են վերին ծնոտում գտնվող ատամները, իսկ «ստործնոտային»՝ ստորին ծնոտում գտնվող ատամները։ Ատամները ըստ ձևի և ֆունկցիայի լինում են չորս տեսակ․ կտրիչներ, ժանիքներ, փոքր աղորիքներ (պրեմոլյարներ), մեծ աղորիքներ (մոլյարներ)։ Պրեմոլյարները միայն մշտական են, իսկ մնացած տեսակները լինում են և կաթնատամ, և մշտական։
Կտրիչները լինում են կենտրոնական և կողմնային։ Ժանիքները կենտ ատամներ են։ Պրեմոլյարները երկու հատ են՝ առաջին և երկրորդ պրեմոլյարներ։ Մոլյարները երեք հատ են՝ առաջին, երկրորդ և երրորդ մոլյարներ։ Անվանման մեջ նշվում է նաև ծնոտում ատամի տեղակայումը՝ աջ կամ ձախ։ Օրինակ՝ «վերին աջ երկրորդ մոլյար»:
Համարակալման ձևեր
Գոյություն ունեն համարակալման մի շարք ձևեր։ Ամենատարածված ձևերն են․ Վիոլի միջազգային համարակալումը, ունիվերսալ համարակալումը (Տարածված է ԱՄՆ-ում) և Զիգմոնդ-Պալմերի համարակալումը։
Ծանոթագրություններ
- ↑ A. R. Ten Cate, Oral Histology: Development, Structure, and Function, 5th ed. (Saint Louis: Mosby-Year Book, 1998), p. 95. 0-8151-2952-1.
- ↑ A. R. Ten Cate, Oral Histology: Development, Structure, and Function, 5th ed. (Saint Louis: Mosby-Year Book, 1998), pp. 86 and 102. 0-8151-2952-1.
- ↑ «Развитие зуба: стадия гистогенеза зуба». nsau.edu.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-19-ին. Վերցված է 2023-12-19-ին.
- ↑ University of Texas Medical Branch. «Lab Exercises: Tooth development.» Page found here Արխիվացված {2}..
- ↑ ru.wikisource.org (ռուսերեն) [[[s:ЭСБЕ/Эмалевый орган|title=ЭСБЕ/Эмалевый]] орган — Викитека [[s:ЭСБЕ/Эмалевый орган|title=ЭСБЕ/Эмалевый]] орган — Викитека]. Վերցված է 2023-12-19-ին.
{cite web}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Глава 14. РАННИЕ ЭТАПЫ РАЗВИТИЯ ЗУБА: ЗАКЛАДКА, ФОРМИРОВАНИЕ И ДИФФЕРЕНЦИРОВКА ЗУБНЫХ ЗАЧАТКОВ». www.studentlibrary.ru. Արխիվացված օրիգինալից 2023-12-19-ին. Վերցված է 2023-12-19-ին.
Գրականություն
- И.В. Гайворонский, Т.Б. Петрова Анатомия зубов человека: Учебное пособие. — СПб.: ЭЛБИ-СПб, 2005. — 56 с. — ISBN 5-93979-137-9
|