Արաբական ընձառյուծ կամ հարավարաբական ընձառյուծ (լատին․՝ Panthera pardus nimr), ընձառյուծի ենթատեսակ, որը ապրում է Արաբական թերակղզում։ Գտնվում է բնաջնջման վտանգի տակ։ 2006 թվականին այս գիշատիչների պոպուլյացիան սահմանափակվում էր 200-250 առանձնյակով։
Վաղ անցյալում արաբական ընձառյուծները տարածված են եղել ամբողջ Մերձավոր Արևելքում, սակայն վերջին տարիներին նրանց տարածման արեալը կրճատվել է։