Արադ (ռումիներեն՝ Arad, հունգ.՝ Arad), քաղաք Ռումինիայում՝ պատմական Կրիշանայի շրջանում։ Տեղեկայված է Մարոշ գետի ափին, Հունգարիայի սահմանից ոչ հեռու, հանդիսանում է համանուն ժուդեցի վարչական կենտրոնը։
Պատմություն
Արադի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 11-րդ դարին։ 1241թ․ մոնղոլների՝ Հունգարիա ներխուժումից հետո Արադը վերածվեց ամրոցի՝ Հունգարիայի թագավորության սահմանները պաշտպանելու համար։ Օսմանյան կայսրությունը հետ վերցրեց ռեգիոնը 1551թ․։ Օսմանյան տիրապետության ժամանակ Արադը առանձին սանջակ էր։ 1699թ․ Կարլովյան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արադը, Հունգարիայի հետ միասին, անցավ Ավստրիային։ Համաձայն 1720թ․ կատարված մարդահամարի՝ քաղաքում բնակվում էին 177 ռումինացի, 162 սերբ և 35 հունգարացի ընտանիքներ։ 1742թ․ քաղաքում հաստատվեցին առաջին հրեաները։ Առաջին աշխարհամարտից առաջ այստեղ կային արդեն 10000 հրեաներ, որոնք կազմում էին բնակչության 10%-ը[1]։
1763-ից 1783 թվականները Արադում նոր պաշտպանական կառույցներ հիմնվեցին։ Դրանք մեծ ազդեցություն ունեցան 1848-ից 1849 թվականների Հունգարական հեղափոխության ժամանակ։ 1849թ․ հուլիսին Արադը նվաճվեց հունգար հեղափոխականների կողմից, որից հետո քաղաքում հեղափոխականները հաստատեցին նոր կառավարություն։ Հեղափոխության պարտությունից հետո, 1849թ․ հոկտեմբերի 6-ին, ավստրիացիները Արադում մահապատժի ենթարկեցին 13 հունգարացի գեներալների, որոնք արդյունքում հայտնի դարձան որպես Արադի նահատակներ։
Տրիանոնսյան պայմանագրով 1920թ․ Արադը մտավ Ռումինիայի կազմի մեջ։
Բնակչություն
2011թ․ մարդահամարի տվյալներով քաղաքում կա 159074 բնակիչ, նրանցից 85,8%՝ ռումինացի, 10.5%` հունգար, 1,7%՝ գնչու և 2%՝ այլ[2]։
Գերիշխող կրոնական ճյուղերն են՝ Ռումինական ուղղափառ (72.7%), Ռոման Կաթոլիկ (12.1%), Բապտիստ (4.5%), Պենտեկոստալ (Հոգեգալստական, 4.4%), Ռեֆորմացիայի (3.1%) և Հույն Կաթոլիկ (1.1%) եկեղեցիները։
Տնտեսություն
Քաղաքը հանդիսանում է Ռումինիայի կարևոր տրանսպորտային և արդյունաբերական կենտրոն։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Կա նաև կոշկեղենի, կահույքի, քիմիական նյութերի և շինարարական ապրանքների արտադրություն։
Քույր-քաղաքներ
Հայտնի բնակիչներ
- Վալեր բարնա-Սաբադուս — գերմանացի կոնտրտենոր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| 1 000 000 + | | |
---|
| 300 000 + բնակչությունով | |
---|
| 200 000 + բնակչությունով | |
---|
| 100 000 + բնակչությունով | |
---|
| 50 000 + բնակչությունով | Տիրգու Ժիու | Տուլչա | Տիրոգվիշտե | Ռեշտիցա | Բիստրիցա | Սլատինա | Խունեդոարա | Վասլույ | Կելերաշի | Ջուրջու | Ռոման | Դևա | Բիրլադ | Ալբա Յուլիա | Զալեու | Սֆինտու Գեորգե | Տուրդա | Մեդիաշ | Սլոբոզիա | Օնեշտի | Ալեքսանդրիա |
---|
| Պորտալ:Ռումինիա |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։
|