Արգոս, հարյուրաչքանի հսկա։ Ըստ առասպելի՝ Հերան Արգոսին պահապան է կարգում Իոյին, որպեսզի վերջինիս և Զևսի սիրո դարպասումների մասին իրեն տեղեկացնի։ Երբ Արգոսի հարյուր աչքերի կեսը քնում են, մնացածը շարունակում են արթուն մնալ։ Արգոսին սպանել է Հերմեսը[1]։
Ծանոթագրություններ
↑Գ․ Գալստյան «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան», 1966 թ, Երևան