Արգո (ԱՄԿ)
Արգո (անգլ.՝ Argo), նախատեսվող ավտոմատ միջմոլորակային կայան, որը պետք է օգտագործվի արտաքին մոլորակների հետազոտության համար[1]։
Ծրագրով նախատեսվում է անցում Յուպիտերի, Սատուրնի, Նեպտունի, ինչպես նաև Կոյպերի գոտու մարմնի մոտով[1]։ Նեպտունի և նրա ամենամեծ արբանյակ Տրիտոնի վրա կենտրոնացումը պայմանավորված է Նեպտունի համակարգի հետազոտության 50 տարվա բացը լրացնելու համար, ինչպես նաև պարզաբանելու որոշ հանելուկներ, որոնք մնացել են Վոյաջեր-2-ի 1980-ականներին անցումից հետո[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Argo - A Voyage Through the Outer Solar System» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
- Future Planetary Exploration - Argo
- Neptune Science with Argo - A Voyage through the Outer Solar System