Արդար Հայաստան կուսակցություն
Արդար Հայաստան կուսակցություն Արդար Հայաստան | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Նորայր Նորիկյան |
Հիմնադրված | Մայիսի 16 |
Գաղափարախոսություն | ցենտրիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ և Մեծ վրան |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Արդար Հայաստան կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։
Պատմություն
«Արդար Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է 2021 թվականի մայիսի 16-ին Երևանում կայացած կուսակցության համագումարի ժամանակ[1][2]։ Կուսակցության հիմնադիրն ու նախագահը Նորայր Նորիկյանն է։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ, սակայն հաստատել է 2021 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը[3]։
Գործունեություն
2021 թվականի մարտի 22-ին «Արդար Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելու երկրում տիրող քաղաքական իրավիճակը[4]։
2021 թվականի ապրիլի 1-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը համատեղ հռչակագիր է ստորագրել չորս այլ քաղաքական կուսակցությունների հետ, որում Հայաստանի կառավարությանը կոչ է արել ապահովել ազատ և արդար առաջիկա ընտրությունները՝ Հայաստանում շարունակվող քաղաքական անկարգություններից հետո[5]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ««Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթների մասին հայտարարություն - Հայտարարություններ - Հայաստանի ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք». www.azdarar.am.
- ↑ Technologies, Peyotto. ««Արդար Հայաստան»․ փաստաբան Նորայր Նորիկյանը կուսակցություն է հիմնադրում».
- ↑ ««Արդար Հայաստան» կուսակցություն. Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ ակտիվորեն նախապատրաստվելով ընտրություններին». www.aravot.am.
- ↑ «ՀՀ նախագահն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին». www.aravot.am.
- ↑ «Հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը». araratnews.am.