Արդաքան (պարս.՝ اردكان), քաղաք Իրանի իսլամանական հանրապետության կենտրոնական մասում` Յազդ օսթանում, Արդաքան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 75 271 մարդ (2016)։
Գտնվում է Յազդ օսթանի հյուսիսարևմտյան մասում` Յազդ քաղաքից մոտ 48 կմ հյուսիս-արևմուտք, Մեյբոդ քաղաքից անմիջապես դեպի հյուսիս։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 75 271 մարդ, որոնք կազմում էին 23 986 տնտեսություն[1]։ Քաղաքը բնակչությամբ Յազդ օսթանի երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Յազդից և Մեյբոդից հետո[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.