Արդա Գյուլեր
Արդա Գյուլեր թուրքերեն՝ Arda Güler | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Turkish Messi[1][2][3] | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 2005[4] (19 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալթընդաղ (Անկարա), Անկարայի մարզ, Թուրքիա[4] | ||
Հասակ | 176 սանտիմետր[5] | ||
Դիրք | attacking midfielder | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արդա Գյուլեր (թուրքերեն՝ Arda Güler, փետրվարի 25, 2005[4], Ալթընդաղ (Անկարա), Անկարայի մարզ, Թուրքիա[4]) թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
Անկարացի բնիկ, Գյուլերը ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Գենչլերբիրլիգի» ակումբի ակադեմիայում 2014 թվականին։ 2019 թվականին միացել է ստամբուլական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակադեմիային։ 2021 թվականի հունվարի 13-ին կնքել է իր պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[6]։ Օգոստոսի 19-ին նա իր առաջնախաղը նշեց «Ֆեներբահչեի» հիմնական կազմում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի որակավորման փուլի խաղում ֆիննական ՀԻԿ ակումբի դեմ[7]։ Երեք օր անց նա իր առաջնախաղը նշեց Թուրքիայի Սուպերլիգայում «Անտալյասպորի» դեմ խաղում[8], գոլային փոխանցում կատարելով։ 16 տարեկան 178 օրական հասակում նա դարձավ Թուրքիայի Սուպեր Լիգայում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ խաղացողը (քանի որ նման վիճակագրություն սկսեց գրանցվել 2010/11 մրցաշրջանում)[9]։ 2022 թվականի մարտի 13-ին նա խփել է իր առաջին գոլը «Ֆեներբահչեի» կազմում Թուրքիայի Սուպերլիգայի «Ալանյասպորի» դեմ խաղում[10]։
2023 թվականի հուլիսի 6-ին իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբը հայտարարեց Գյուլերի հետ մինչև 2029 թվականի հունիսը վեց տարվա պայմանագիր ստորագրելու մասին[11]։ Տրանսֆերային գումարը կազմել է 20 մլն եվրո, ևս 10 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով[12]։
Կարիերան հավաքականում
2021 թվականին առաջնախաղն է նշել Թուրքիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում։
2022 թվականի նոյեմբերի 19-ին նա իր առաջնախաղը նշեց Թուրքիայի հիմնական հավաքականի կազմում Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[13]։ 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո 2024-ի ընտրական խաղում Ուելսի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում 23 մետր հեռավորությունից հարվածով[14]։
Ծանոթագրություններ
- ↑ Who is Arda Guler? Real Madrid's "Turkish Messi" breaks Ronaldo record with stunning Euro 2024 goal — 2024.
- ↑ How 19-year-old Arda Güler, dubbed ‘the Turkish Messi,’ lit up the European Championship — 2024.
- ↑ Decision time for Arda Guler! Barcelona and Real Madrid both interested in 'Turkish Messi' with Fenerbahce starlet set to reveal intentions soon — 2023.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://web.archive.org/web/20210608142900/https://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1723820
- ↑ Soccerway(բազմ․)
- ↑ «Altyapı futbolcumuz Arda Güler'le profesyonel sözleşme imzalandı» (թուրքերեն). Fenerbahçe S.K. 2021 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Fenerbahce vs. HJK» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Fenerbahce vs. Antalyaspor» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Arda Güler 16 yaşında tarihe geçti!» (թուրքերեն). Haberturk.com. 2021 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Alanyaspor vs. Fenerbahce» (անգլերեն). Soccerway.com. 2022 թ․ մարտի 13.
- ↑ «Arda Güler becomes a Real Madrid player» (անգլերեն). Real Madrid CF. 2023 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Arda Guler: Why Real Madrid are spending at least €20m on the 'Turkish Messi'» (անգլերեն). Goal.com. 2023 թ․ հուլիսի 6.
- ↑ «Türkiye vs. Czechia» (անգլերեն). Soccerway. 2022 թ․ նոյեմբերի 19.
- ↑ «Wales hopes hang by a thread after Morrell sees red in Turkey defeat» (անգլերեն). The Guardian. 2023 թ․ հունիսի 19.
Արտաքին հղումներ
- Профиль футболиста на официальном сайте ФК «Фенербахче»(թուրքերեն)