Դեկտեմբերի 16-ին հանկարծակի հարձակմամբ գերմանական զորքերը ճեղքել են ամերիկյան բանակի պաշտպանությունը և մինչև դեկտեմբերի 26-ը 90 կմ խորացել Դինան քաղաքի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին գերմանական զորքերի հարձակումը կասեցվել է դաշնակիցների պահեստային ուժերի հակահարվածով, սակայն Արևմտյան ռազմաճակատի դրությունը շարունակել է մնալ լարված։ Հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը դիմել է խորհրդային կառավարությանը՝ խնդրելով արագացնել հարձակումը խորհրդա-գերմանական ռազմաճակատում[1]։ Հունվարի վերջերին դաշնակիցները վերականգնել են դրությունը Արևմտյան ռազմաճակատում։
Արդենների օպերացիայում դաշնակիցների կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) կազմել են մոտ 77 հազար, գերմանացիներինը՝ մոտ 93 հազար մարդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 8)։