Արթուր Մելո
![]() Արթուրը Յուվենտուս կազմում 2021 թվականին | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Arthur Henrique Ramos de Oliveira Melo | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1996[1] (28 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Գոյանիա, Բրազիլիա | ||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 29 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
2008-2010 |
![]() | ||||||||
2010-2015 |
![]() | ||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||
2015-2018 |
![]() | 35 | (2) | ||||||
2018-2020 |
![]() | 48 | (3) | ||||||
2020- |
![]() | 42 | (1) | ||||||
2022- |
→ ![]() | 0 | (0) | ||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
2013 |
![]() | 7 | (1) | ||||||
2018-ներկա |
![]() | 15 | (0) | ||||||
| |||||||||
Պարգևներ
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արթուր Մելո, կամ պարզապես Արթուր (պորտ.՝ Arthur Melo, օգոստոսի 12, 1996[1], Գոյանիա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուս ՖԱ և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Գրեմիո
Արթուրը իր կարիերան սկսել է Գոյասում 12 տարեկան հասակում։ 2010 թվականին նա միացավ Գրեմիոյին[3]։ 2015 թվականի հունվարին Արթուրը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսինալ դեբյուտը նշեց 2015 թվականի փետրվարի 4-ին՝ Լիգա Գաուշուի Այմորեի դեմ խաղում[4]։ Այս մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չեկավ։ Իր առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց 2016 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Բոտաֆոգոյի դեմ խաղում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կայո Մենդեսին[5][6]։

2017 թվականին Արթուրը դարձավ Գրեմիոյի հիմնական կազմի խաղացող։ Լիբերտադորեսի գավաթում իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 21-ին՝ Գուարանի Ասունսյոնի դեմ խաղում[7]։ Այս խաղում նա տվեց 40 փոխանցում՝ 100% ճշգրտությամբ, ինչպես նաև՝ 1 գոլային փոխանցում, ինչի համար ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[8]։ Իր խաղային ոճի և տեխնիկայի համար Արթուրին հաճախ նմանեցնում էին Անդրես Ինիեստայի և Տիագո Ալկանտարայի հետ[9][10], և նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, ի դեմս՝ Չելսիի[11], Բարսելոնայի և Ատլետիկո Մադրիդի[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Արթուրը խփեց 2017 թվականի մայիսի 18-ին՝ Բրազիլիայի գավաթի Ֆլումինենսեի դեմ խաղում[13]։ Առաջնությունում իր առաջին գոլը խփեց հուլիսի 20-ին՝ Վիտորիա Սալվադորի դեմ խաղում[14]։ Գրեմիոյի առաջին թիմի կազմում Արթուրը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և ընդգրկվելով 2017 թվականի Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[15]։
Բարսելոնա
2018 թվականի մարտի 11-ին Բարսելոնան հաստատեց Արթուրի տեղափոխության մասին Գրեմիոյի հետ համաձայնության գալու մասին լուրերը[16][17][18]։ Հուլիսի 9-ին նա 6 տարվա պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ[19][20][21]։ Բարսելոնան նրա համար վճարեց 31 միլիոն եվրո[22][23], և հավելյալ 9 միլիոն եվրո բոնուսների տեսքով[24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իսպանիայի սուպերգավաթի Սևիլյայի դեմ խաղում[25] և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ու նվաճել գավաթը[26][27]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Արթուրը անցկացրեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[28][29]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Արթուրը անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[30][31]։ Հոկտեմբերի 28-ին բրազիլացին մասնակցեց իր առաջին Էլ Կլասիկոյին՝ կիսապաշտպանությունում գերիշխփելով Լուկա Մոդրիչի ու Թոնի Կրոսի նկատմամբ և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[32][33]։ Դեկտեմբերի 21-ին Արթուրը ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի 2018 թվականի տարվա հայտնությունների խորհրդանշական թիմում[34][35]։ 2019 թվականի մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Վալենսիայի դեմ խաղում[36], սակայն Բարսելոնան պարտվեց 2-1 հաշվով[37][38]։ Իր առաջին մրցաշրջանում Արթուրը անցկացրեց 44 հանդիպում[39]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և Բարսելոնայի հետ հաղթելով Լա Լիգան[40][41]։
Միջազգային կարիերա
Արթուրը ներկայացրել է Բրազիլիան մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Բրազիլիայի Մ17 հավաքականի կազմում նա մասնակցել է 2013 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին Արթուրը առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական՝ Բոլիվիայի և Չիլիի դեմ խաղերի համար[42][43][44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։ 2018 թվականի մայիսին նա ներառվեց Բրազիլիայի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35 հոգանոց կազմում[47], սակայն չընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[48][49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում Արթուրը նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինելով Ֆրեդին Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում[50][51]։
2019 թվականի մայիսին Արթուրը ընդգրկվեց Բրազիլիայի՝ Կոպա Ամերիկայի 23-հոգանոց կազմում[52][53]։ Նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[54][55][56]։ Բրազիլիան հաղթեց առաջնությունը[57]՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Պերուին[58][59]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրեմիո | 2015 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2016 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |||
2017 | 27 | 1 | 5 | 1 | 12 | 0 | 6 | 0 | 50 | 2 | ||
2018 | 7 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 7 | 3 | 18 | 4 | ||
Ընդհանուր | 35 | 2 | 6 | 1 | 15 | 0 | 14 | 3 | 70 | 6 | ||
Բարսելոնա | 2018–19 | Լա Լիգա | 27 | 0 | 7 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 44 | 0 |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 27 | 0 | 7 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 44 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 62 | 2 | 13 | 1 | 24 | 0 | 15 | 3 | 114 | 6 |
Միջազգային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[60]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 6 | 0 |
2019 | 9 | 0 |
Ընդհանուր | 15 | 0 |
Նվաճումներ
Ակումբային
- Գրեմիո
- Բրազիլիայի գավաթ. 2016[61]
- Լիբերտադորեսի գավաթ. 2017[62]
- Ռեկոպա Սուդամերիկանա. 2018[63]
- Լիգա Գաուշու. 2018[64]
Բարսելոնա
- Լա Լիգա. 2018–19[40]
- Իսպանիայի սուպերգավաթ. 2018[26]
Միջազգային
Բրազիլիա
- Կոպա Ամերիկա. 2019[57]
Անհատական
- Բրազիլիայի Սերիա A-ի խորհրդանշական հավաքական. 2017[15]
- Բրազիլիայի Սերիա A-ի տարվա լավագույն նորեկ. 2017[15]
- Հարավային Ամերիկայի երրորդ լավագույն ֆուտբոլիստ. 2017[65]
- Կոպա Ամերիկայի խորհրդանշական հավաքական. 2019[54]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Arthur - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ VAVEL.com (2017 թ․ սեպտեմբերի 3). «Criação da base: conheça trajetória de Arthur, volante goiano que conquista torcida gremista». VAVEL.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Acompanhe ao vivo Aimoré x Grêmio - Gauchão». GauchaZH - Jogo ao Vivo (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Botafogo Rio de Janeiro, Dec 11, 2016 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Grêmio x Botafogo - Campeonato Brasileiro 2016 - globoesporte.com». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Club Guaraní - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Apr 21, 2017 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Guaraní vs. Grêmio - Football Match Summary - April 20, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Meet new Barcelona signing Arthur: Gremio's midfield artist compared to Iniesta | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Para Ricardo Rocha, Arthur cairia como uma luva no Barça: "Lembra o Iniesta"». sportv.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Grêmio recusa proposta de mais de R$ 40 milhões por Arthur». 90min.com (բրազիլական պորտուգալերեն). 2017 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Atlético de Madrid envia olheiro para observar Arthur, do Grêmio». GaúchaZH (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Grêmio vs. Fluminense - 18 May 2017 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Esporte Clube Vitória - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jul 20, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Corinthians domina seleção do Brasileiro e tem quatro jogadores entre os melhores». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Barça and Gremio reach agreement on option for Arthur transfer | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Barcelona agree €30m deal to sign Arthur». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ Sputnik. «FC Barcelona Officially Agrees to €30 Million Tag for Brazilian Arthur Melo». sputniknews.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Barcelona sign Arthur on six-year deal from Gremio». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Arthur: Barcelona sign Brazilian midfielder from Gremio in 40m euro deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Barcelona complete signing of Arthur from Gremio for £27.5m». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Otway, Jack (2018 թ․ հուլիսի 9). «Barcelona confirm signing of Arthur Melo from Gremio: Details on transfer revealed». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Barcelona Sign Brazilian Midfielder Arthur» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Agreement for the transfer of Arthur | FC Barcelona». FC Barcelona (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 26,0 26,1 «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «FC Barcelona - Deportivo Alavés, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Barcelona v Alaves - Messi scores twice» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «FC Barcelona - PSV Eindhoven, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Barcelona 4-0 PSV Eindhoven: Lionel Messi scores hat-trick in Champions League win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «FC Barcelona - Real Madrid, Oct 28, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Barcelona 5-1 Real Madrid: Luis Suarez scores a hat-trick in Nou Camp thrashing» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ UEFA.com. «Champions League breakthrough team of 2018». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Sport (2018 թ․ դեկտեմբերի 21). «Arthur, in the Champions League revelations XI». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Arthur | Football Stats | Barcelona | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 40,0 40,1 Reuters (2019 թ․ ապրիլի 27). «Barcelona win La Liga title as Lionel Messi goal secures victory over Levante». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
{cite news}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Messi downs Levante to seal La Liga title for Barcelona». The Independent (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Brazil stay strong for Bolivia, Chile challenges in 2018 FIFA World Cup qualifiers». The New Indian Express. Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «I have the humility to accept not everyone will agree with me - Tite explains Brazil squad | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Brazil Announce Squad For Final 2018 FIFA World Cup Qualifiers, Snub 8 Stars». South African soccer news. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Bolivia - Brazil, Oct 5, 2017 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Brazil - Chile, Oct 11, 2017 - World Cup qualification South America - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Lista de 35 de Tite para a Copa tem três novatos: Dedé, Maicon e Paquetá». Globoesporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Sport (2018 թ․ մայիսի 14). «Arthur will not be going to World Cup - Brazil squad». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «United States - Brazil, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Neymar, Roberto Firmino strike as Brazil ease past United States». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Brazil name Copa America squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Brazil Announce 2019 Copa America Squad». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 54,0 54,1 Clark, Gill (2019 թ․ հուլիսի 10). «Arthur and Arturo Vidal named in Copa America team of the tournament». Barca Blaugranes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Alisson in Copa America team of tournament to boost Ballon d'Or case». The Independent (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Copa America team of the tournament announced – ProSoccerTalk». soccer.nbcsports.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 57,0 57,1 «Jesus takes center stage as Brazil win Copa America». Reuters (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Brazil - Peru, Jul 7, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Sport, Telegraph (2019 թ․ հուլիսի 7). «Brazil win first Copa America title in 12 years as Gabriel Jesus has eventful night». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 60,0 60,1 «Arthur». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Gremio win Brazilian Cup in emotion-charged game». Reuters (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Gremio win third Copa Libertadores crown». France 24 (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Brazil's Gremio wins Recopa Sudamericana in penalty shootout». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Sistemas, Mavetec. «Grêmio é o Campeão Gaúcho 2018». Grêmio FBPA (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ ElPais. «Luan es el nuevo Rey de América». Diario EL PAIS Uruguay (spanish). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
- Արթուրի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Արթուրի պաշտոնական Տվիտերի էջը
- Արթուրի պաշտոնական Ինստագրամի էջը
- Արթուրը transfermarkt-ում
- Արթուրը soccerbase.com-ում
- Արթուրը WhoScored.com կայքում
- Արթուրը Բարսելոնայի պաշտոնական կայքում
- Արթուրը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Մելո» հոդվածին։ |
|
|
|