Արիետին՝ լիլիպուտների երկրից

Արիետին՝ լիլիպուտների երկրից
ճապ.՝ 借りぐらしのアリエッティ
Изображение логотипа
Տեսականիմե ֆիլմ և մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], մանկական ֆիլմ, վեպի էկրանավորում, պատմություն հասունացման մասին[4] և գերբնական անիմե[5]
Գործողության վայրՃապոնիա
Հիմնված էThe Borrowers?
Շարքի մասն էlist of Studio Ghibli works?
ՌեժիսորHiromasa Yonebayashi?[6][7][8][…]
ՍցենարիստՀայաո Միյաձակի[9] և Keiko Niwa?
ՀնչյունավորումՄիրաի Սիդա[10], Ռյունոսկե Կամիկի[10], Տացույա Ֆուձիվարա[10], Սիրշա Ռոնան[10], Բրիջիթ Մենդլեր, Թոմ Հոլանդ, Դևիդ Հենրի, Սինոբու Օոտակե, Օլիվիա Քոլման, Էմի Փոլեր, Կեյկո Տակեսիտա, Ֆիլլիդա Լոու, Լյուկ Ալեն-Գեյլ, Մոյզես Արիաս, Տոմոկաձու Միուրա, Մարկ Սթրոնգ, Ուիլ Արնետ, Կիրին Կիկի, Ջերալդին ՄակԷվան և Քերոլ Բերնետ
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի[9] և Հայաո Միյաձակի[9]
Գործադիր պրոդյուսերՀայաո Միյաձակի, Քեթլին Քենեդի[11] և Ֆրենկ Մարշալ[11]
ԵրաժշտությունCécile Corbel?
ՕպերատորԱցուսի Օկուի
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն
ԸնկերությունStudio Ghibli
ԴիստրիբյուտորTōhō, Նեթֆլիքս և HBO Max
Տևողություն94 րոպե
Շարքlist of Studio Ghibli works?
Թվականհուլիսի 17, 2010[12]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե23 000 000 $
Շահույթ149 411 550 $[13], 19 587 032 $[13] և 9 250 000 000 ¥[14]
karigurashi.jp(ճապոներեն)

Արիետին լիլիպուտների երկրից[15](借りぐらしのアリエッティ) (Karigurashi no Arrietty), լիամետրաժ անիմե ֆիլմ, թողարկվել է «Ghibli» ստուդիայի կողմից 2010 թվականին։ Սցենարի հեղինակ՝ Հայաո Միյաձակի, ռեժիսոր՝ Խիրոմասա Յոնեբայասի։ Ֆիլմի բյուջեն կազմել է 23 միլիոն դոլար։

Բովանդակություն

Մուլտֆիլմը պատմում է փոքր մարդուկների մասին։ Նրանք ապրում են մարդկանց կողքին և անհրաժեշտության դեպքում օգտվում են մարդկանց իրերից։ Նրանց գոյությունը գաղտնի է պահվում, քանի որ մարդկանց աչքին երևալը վտանգավոր էր և նրանց համար լուրջ խնդիրներ կստեղծվեր։ Այդ փոքր լիլիպուտներից մեկին՝ Արիետին, նկատում է 12 տարեկան Սյո անունով մի տղա։

Պատմությունը սկսվում է Սյոյի առանձնատուն գալով։ Սյոն ուշադրություն է դարձնում կատվի վրա, որը ինչ-որ մեկին է որսում խոտերի մեջ։ Կատվին ագռավը վռնդում է այնտեղից և պարզվում է, որ այդ որսը փոքրիկ չափսի մի աղջիկ է։ Սյոն չի հասցնում նրան ուշադիր ուսումնասիրել, բայց հասկանում է, թե ինչ է տեսել։

Աղջիկը վերադառնում է իր փոքրիկ տուն, որը գտնվում է Սյոյի տան նկուղում։ Արիետին ապրում է ծնողների հետ՝ շատ էմոցիոնալ մայրիկի և հանգիստ բնավորության տեր հայրիկի, որը ընտանիքը ապահովում է բոլոր անհրաժեշտությամբ։

Արիետին, չնայած ծնողների արգելքին, ծանոթանում և ընկերանում է Սյոյի հետ։ Բայց նրանց գաղտնիքը բացահայտում է հետաքրքրասեր աղախին Խառուն, և փոքրիկ մարդուկը ստիպված է լինում տեղափոխվել նոր տուն։

Ֆիլմի վերջում Արիետին հրաժեշտ է տալիս Սյոյին և իր ընտանիքի և ընտանիքի ընկեր Սպիլլերի հետ գնում է ապրելու նոր վայր փնտրելու։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիետին՝ լիլիպուտների երկրից» հոդվածին։