Արկաշոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արկաշոն | |||||
ֆր.՝ Arcachon[1] | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | canton of Arcachon?, Ժիրոնդ, Արկաշոն (շրջան) և Բորդո (շրջան) | ||||
Հիմնադրված է | 1845 թ. | ||||
Մակերես | 7,56 կմ² | ||||
ԲԾՄ | 8 մետր, 0 մետր, 45 մետր | ||||
Բնակչություն | ▼10 895 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 33120[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-arcachon.fr(ֆր.) | ||||
| |||||
Արկաշոն (ֆր.՝ Arcachon. ֆրանսերեն: aʁ.ka.ʃɔ̃. գասկ.՝ Arcaishon, օքս.՝ Arcaishon), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է։ Նախկինում մշտապես մտել է Ֆրանսիայի Գասկոնիա պատմական մարզի կազմի մեջ։ Ընկած է Գասկոնյան Լանդեր և Լանդյան անտառներ բնական մարզերի սահմաններում։ Զբաղեցնում է 7,56 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 10.776[4]:
Քաղաքը Արկաշոնյան ծովածոցի ափերին տարածվող ագլոմերացիայի գլխավոր բնակավայրն է և Ֆրանսիայի ատլանտյան ափին ընկած պատմական կարևոր առողջարաններից մեկը՝ Ռուայանի, Բիարիցի և Լա Բոլի հետ մեկտեղ։ Համարվում է կլիմայական և հանքաղբյուրային/բալնեոլոգիական առողջարան և, բացի այդ, ձկնորսական խոշոր նավահանգիստ է, առևտրական կարևոր կենտրոն, ծովափնյա սիրված զբոսավայր, ուր յուրաքանչյուր ամառ այցելում է 90 հազարից ավելի հանգստացող։ Տարվա մնացած եղանակներին էլ շաբաթավերջի հանգստյան օրերին Արկաշոնում հաճախ հյուրընկալվում է մինչև 15 հազար մարդ։
Տնտեսական աճի տեմպով Արկաշոնն առաջին տեղերից մեկն է գրավում Ժիրոնդ դեպարտամենտում և ակվիտանյան ծովափի բնակավայրերի շարքում (1999-2007 թթ. յուրաքանչյուր տարի տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է +1,2 %):
Ժողովրդագրություն
Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Աշխարհագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Arcachon_SPOT_1036.jpg/250px-Arcachon_SPOT_1036.jpg)
Արկաշոնի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Արկաշոնյան ծոցի ափին է գտնվում Եվրոպայի ամենաընդարձակ ավազաբլուրը՝ Պիլայի մեծ ավազաբլուրը՝ Dune du Pilat, որն ունի մոտավորապես 3 կիլոմետր երկարություն, 500 մետր լայնություն, մինչև 110 մետր բարձրություն և տարեկան 5 մետր շարժվում է դեպի մայրցամաքի խորքը[5]։ Ծոցում ծովախեցգետինների բազմացման համար հիանալի պայմաններ կան, և շուրջ 175 հեկտար ջրային տարածք հատկացված է ծովախեցգետիններ աճեցնելուն[6]։
Գոլֆսթրիմի շնորհիվ քաղաքն ունի մեղմ, հաճելի կլիմա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/LandesDeGascogne.png/220px-LandesDeGascogne.png)
Պատկերասրահ
-
Լողափը
-
Աստվածամոր եկեղեցին
-
Վերելակ՝ Մավրիտանական զբոսայգու մուտքի մոտ
-
Նավամատույցը
-
Ավազաբլուրներ Պիլայում
-
Ծովախեցգետիններ որսացող աղջիկը. 20-րդ դարասկզբի լուսանկար
-
Երկաթուղային կայարանը
Քույր քաղաքներ
Ծանոթագրություններ
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 25 червня 2013-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ «Dune du Pilat – Europe's Largest Sand Dune». The French Atlantic Coast.com. 2018.
- ↑ «Oyster farms». bateliers-arcachon.com. 2021. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
- Համայնքի պաշտոնական կայքէջը
- (en) Dune du Pyla site Արխիվացված 2021-05-26 Wayback Machine
- Arcachon web site
- Aerial view of the Dune du Pilat
- Air photography of Arcachon
- Live Camera Arcachon
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկաշոն» հոդվածին։ |
|