Արմավենիներ ձյան մեջ
Արմավենիներ ձյան մեջ իսպ.՝ Palmeras en la nieve | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և դրամա |
Թվական | 2015 և մարտի 24, 2016[1] |
Լեզու | իսպաներեն և Benasquese? |
Ռեժիսոր | Ֆեռնանդո Գոնսալես Մոլինա[2][3][4] |
Պրոդյուսեր | Գաբրիել Արիաս-Սալգադո |
Սցենարի հեղինակ | Սերխիո Սանչես |
Դերակատարներ | Մարիո Կասաս[5], Ադրիանա Ուգարտե[5], Մակարենա Գարսիա[5], Լայա Կոստա[5], Էմիլիո Գուտիեռես Կաբա[5], Սելսո Բուգալյո Ագիար[5], Բերտա Վասկես[5], Ջեջե Ապալի[5], Դանիել Գրաո[5], Ֆեռնանդո Կայո[5], Պետրա Մարտինես Պերես[5], Լուիս Կալյեխո[5], Ռամոն Ագիռե[5], Պեպա Անիորտե[5], Խավիեր Դեյվե[5], Ջոանա Վիլապուժ[5], Մալքոլմ Տրևինյո-Սիտե[5], Էմիլիո Բուալե Քոկա[5] և Ալայն Էռնանդես[6] |
Օպերատոր | Շավի Խիմենես |
Երաժշտություն | Լուկաս Վիդալ |
Պատմվածքի վայր | Աֆրիկա |
Տևողություն | 163 րոպե |
«Արմավենիներ ձյան մեջ» (իսպ.՝ Palmeras en la nieve), 2015 թվականի իսպանական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆեռնանդո Գոնսալես Մոլինան։ Սցենարը գրվել է Լուս Գաբբասի համանուն վեպի հիման վրա[7]։
Սյուժե
2003 թվականին Քլարենսը մասնակցում է հոր՝ Հաքոբոյի հուղարկավորությանը։ Նա նաև այցելում է իր զարմիկին՝ Դանիելային և նրա հորը՝ Քիլիանին, որը տառապում է դեմենցիայից։ Քլարենսը գտնում է Քիլիանի օրագիրը, որտեղ գրառումներ կան այն մասին, որ նա գումար է ուղարկել մի անհայտ կնոջ։ Նա որոշում է այդ մասին հարցնել ընտանիքի ընկեր Խուլիային, թե ինչ գիտի նա դրա մասին։ Խուլիան պատասխանում է, որ գրությունը գրել է իր մահացած ամուսինը՝ Մանուելը, բայց ինքը չգիտի, թե ում է ուղարկվել գումարը։ Քլարենսը որոշում է գնալ կղզի, քանի որ ցանկանում է ավելին իմանալ իր հոր կյանքի մասին։
Քլարենսը կղզում գտնում է իր պապ Անտոնի գերեզմանը, ինչպես նաև ծանոթանում Ինիկոյի հետ, որը դժկամությամբ օգնում է նրան ավելին իմանալ պլանտացիայի անցյալի մասին։ Նրանք գտնում են Սիմոնին, որը նախկինում ծանոթ է եղել Քիլիանի ու Հաքոբոյի հետ, նա ասում է, որ Ինիկոյի պապը նույնպես եղել է Անտոնի ընկերը։ Երբ Քլարենսը Ինիկոյին ցույց է տալիս այն կնոջ լուսանկարը, որին ինքը փնտրում է, նա ճանաչում է իր մորը՝ Բիզիլային։ Երիտասարդները գնում են նրա տուն, և նա իր երկու որդիների ներկայությամբ պատմում է Քիլիանի ու իր, ինչպես նաև իրենց ընտանիքների միջև եղած փոխհարաբերությունների բարդ պատմությունը։
1954 թվականին Քիլիանը մեկնում է Ֆեռնանդո Պո կղզի (ներկայում՝ Բիոկո), որտեղ նա ծնվել է, և որտեղ նրա ընտանիքի անդամները աշխատում են որպես կառավարիչներ կակաոյի տնկարկներում։ Հոր՝ Անտոնի և եղբոր՝ Հաքոբոյի հետ միասին նրանք մնում են կղզում, իսկ նրա քույրը՝ Կատալինան և մայրը այդ ժամանակ ապրում են Իսպանիայում։ Քույրը մեկնելուց առաջ Քիլիանին օրագիր է նվիրում և խնդրում լրացնել այն։ Հաքոբոն Քիլիանին ծանոթացնում է տեղական զվարճանքների հետ՝ ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ և մարմնավաճառների մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց Անտոնը՝ Քիլիանի հայրը, որոշում է Քիլիանին տանել գյուղ և ծանոթացնել տեղի բուբի ժողովրդի հետ։ Այնտեղ նա մասնակցում է Բիզիլայի՝ Անտոնի ընկերոջ դստեր հարսանիքին, որը նրան շատ է դուր եկել։ Որոշ ժամանակ անց Անտոնի առողջությունը վատանում է, և նա մահանում է, որից հետո Քիլիանը հեռանում է կղզուց։
1957 թվականին Քիլիանը վերադառնում է Բիոկո։ Քիլիանը կրկին հանդիպում է Բիզիլային, ինչպես նաև նրա ամուսնուն՝ Մոսիին և նրանց որդուն։ Հանդիպելով Խուլիային՝ նա նաև իմանում է հասարակության մեջ աճող հուզումների մասին։ Խուլիան նրան և Բիզիլային խնդրում է օգնել տեղացի քաղաքական գործիչ Գուստավոյիբ։ Նրանք Գուստավոյին թաքցնում են բեռնախցիկում և հատում են սահմանը, դրանից հետո Քիլիանի և Բիզիլայի միջև սկսվում է սիրավեպ, որը նրանք փորձում են գաղտնի պահել։ 1964 թվականին Քիլիանը նամակ է ստանում մորից, որը հայտնում է, որ նրա քույրը գտնվում է մահվամերձ վիճակում և որդուն խնդրում է վերադառնալ Իսպանիա։ Նա մի քանի ամսով հեռանում է կղզուց, իսկ երբ վերադառնում է, իմանում է, որ Բիզիլան բռնաբարվել է Հաքոբոյի և նրա ընկերների կողմից։ Հաքոբոյի ընկերներին շուտով կախված են գտնում, իսկ երբ Բիզիլայի ամուսինը՝ Մոսին, փորձում է վրեժխնդիր լինել Հաքոբոյից, վերջինս նրա վրա կրակում է ատրճանակով և սպանում։ Քիլիանը Հաքոբոյին ուղարկում է Իսպանիա։ Բիզիլան ասում է, որ ինքը, ըստ տեղական ավանդույթների, պետք է մեկ տարվա ընթացքում սուգ պահի Մոսիի համար, որից հետո ինքն ազատ կլինի։
1968 թվականին Հասարակածային Գվինեայում ընտրում են նոր նախագահ, և իսպանացիների մեծ մասն ստիպված է լինում լքել երկիրը։ Քիլիանին առևանգում են տեղացիները, որոնք ցանկանում են վրեժխնդիր լինել Մոսիի մահվան համար, տանում են անտառ և ստիպում գերեզման փորել։ Այդ ժամանակ գալիս է Սիմոնը և համոզում նրանց չսպանել Քիլիանին։ Քիլիանը փորձում է Բիոկոյից հեռանալ Բազիլայի և նրա որդիների հետ, սակայն նրանց թույլ չեն տալիս։ Նրանք որոշ ժամանակ փորձում են ընտանիքով ապրել, բայց արդյունքում Քիլիանան ստիպված է լինում հեռանալ երկրից։
Քլարենսն ամեն ինչ իմանալուց հետո վերադառնում է Քիլիանի տուն և նրան բարևներ է հաղորդում Բիզիլայից։
Որոշ ժամանակ անց Բիզիլայի որդիները գալիս են Քիլիանի տուն, որտեղ նրանց դիմավորում են Քլարենսը և Քիլիանի դուստրը՝ Դանիելան։
Դերերում
- Մարիո Կասաս – Քիլիան
- Ադրիանա Ուգարտե – Քլարենս
- Մակարենա Գարսիա – Խուլիա
- Ալեն Էռնանդես – Հաքոբո
- Բերտա Վասկես – Բիզիլա
- Ջեջե Ապալի – Ինիկո
- Դանիել Գրաո – Մանուել
- Լաիա Կոստա – Դանիելա
- Ֆեռնանդո Կայո – Գարուս
Նկարահանումներ
Նկարահանումներն անցկացվել են Կանարյան կղզիներում, Ուեսկաում և Կոլումբիայում[8]։
Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ | Կատեգորիա | Առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|
«Գոյա»[9][10] | Նկարչի լավագույն աշխատանք | Անտոն Լագունա | Հաղթանակ |
Լավագույն հատուկ էֆեկտներ | Թոնի Նովելլա | Առաջադրված | |
Լավագույն հագուստներ | Լոլես Գարսիա Լալեան | Առաջադրված | |
Լավագույն գրիմ | Ալիսիա Լոպես, Կարմել Սոլեր, Մանոլո Գարսիա և Պեդրո դե Դիեգո | Առաջադրված | |
Լավագույն երգ | Լուկաս Վիդալ և Պաբլո Ալբորան | Հաղթանակ | |
Feroz Awards[11] | Լավագույն օրիգինալ սցենար | Առաջադրված |
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt3202202/
- ↑ http://www.sensacine.com/peliculas/pelicula-224139/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film969267.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «'Palmeras en la nieve', segundo mejor estreno español del año con 3 millones». Vertele! (իսպաներեն). 2015 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Pastor, Custodio (2015 թ․ ապրիլի 20). «El reto de 'Palmeras en la nieve'». El Mundo (իսպաներեն). Unidad Editorial Información General S.L.U. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Estos son todos los ganadores y los nominados a los Premios Goya 2016». 20minutos.es. 2016 թ․ փետրվարի 6.
- ↑ «Palmeras en la nieve». Premios Goya.
- ↑ Alberdi, Pedro G. (2016 թ․ հունվարի 19). «Lista de ganadores de los premios Feroz 2016». ecartelera.
Արտաքին հղումներ
- Արմավենիներ ձյան մեջ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|