Արմենոպուլոսի վեցամատյան
Արմենոպուլոսի վեցամատյան | |
---|---|
Հեղինակ | Կոստանդին Արմենոպուլոս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | միջին հունարեն |
Երկիր | Byzantine Empire under the Palaiologos dynasty |
Արմենոպուլոսի վեցամատյան, բյուզանդական իրավունքի նորմերի ժողովածու։ Կազմել է Արմենոպուլոս Կոստանդինը մոտ 1345 թվականին։ Ժողովածուն պարունակում է քաղաքացիական և քրեական իրավունքի նորմեր և դատավարական դրույթներ, որոնք լայն կիրառություն ունեին Բյուզանդիայում։ Կայսրության կործանումից հետո «Վեցամատյանը» օգտագործվել է Թուրքիայում հունական եկեղեցական դատարանների կողմից՝ որպես քաղաքացիական գործերի ուղեցույց։ Հունաստանը թուրքական լծից անկախ հռչակվելուց (1822) հետո, 1828 թվականի դեկտեմբերի 15-ին, Հունաստանի պրեզիդենտ Ի․ Կապոդիստրիասի հատուկ հրամանագրով «Վեցամատյանն» ընդունվեց որպես քաղաքացիական իրավունքի օրենսդրության հիմք։ Այն մեծ դեր է խաղացել Բյուզանդիայում և Հունաստանում իրավագիտական մտքի զարգացման գործում։ Նրա նորմերից շատերը կիրառվել են նաև Բեսարաբիայում, Վալախիայում և Մոլդավիայում։ «Արմենոպուլոսի վեցամատյանն» առաջին անգամ լույս է տեսել 1540 թվականին, Փարիզում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 96)։ |